Ձերը 200 ֏ է, իմը հայրենիքս, թող Աստված ինձ ուժ տա ես հայրենիքս հետ բերեմ. Կարապետ Պողոսյան
Զարկերակ
Հոգիս խռովված էր, 200 ֏֊ը ասում էր, էս ընդդիմադիրները շատ վատն են, միայն վատն են տեսնում...
Իսկապես վատ էի տանում, բայց չպատասխանեցի, որովհետև իրենը 200 ֏ է, իմը`հայրենիքը, ինչ պատասխանեի...
Բայց մի բան եմ ուզում պատմել,
2018֊ին ելա <<հեղափոխականների>> դեմ, ժող ջաներին գեշ շարի շշին, ապա ՀՀԿ֊ով պատգամավորի թեկնածու առաջադրվեցի և բնականաբար մտահոգ էի, իսկապես մտահոգ էի Արցախիս ու Հայաստանիս ճակատագրով...
Կարգախոսս էլ Եթե մտահոգ ես։ Ինչևէ, գնացել էի իմ վաղեմի բարեկամ` Արթուր Ղանդիլյանի մոտ, քննարկում էինք իր ղեկավարած ՀՌԸ եթերից իմ քաղաքական գովազդների հեռարձակման հարցը (Ի դեպ, այդ ՀՌԸ էլ սրանք փակին)։ Ներս է մտնում այդ ժամանակ Շիրակի փոխմարզպետ, այդ պահին իմ քայլը դաշինքի պատգամավորի թեկնածու, բախտակից ընկերս` Սոֆյա Հովսեփյան, իր խառնվածքին համահունչ, մի քիչ կիսակռիվ, ասում է.
— Եկել եմ տեսնեմ էս մեր Կարապետը ընչի՞ է մտահոգ...
Դէ, Սոֆիան էն եզակի հեղափոխականներից էր ում հարգում էի, ու լուռ նայեցի դեմքին, չպատասխանեցի, արդեն երեք տարի է ինքն էլ է շատ մտահոգ, իր սիրտն էլ է պայթում, ինքն էլ է կաշվից դուրս գալիս...
Ինչևէ, տղերք, ձերը 200 ֏ է, իմը հայրենիքս, թող Աստված ինձ ուժ տա ես հայրենիքս հետ բերեմ, դուք էլ ծովի չափ 200 ֏֊ներ աշխատեք...