Հայաստանի կարատեի միության նոր աջակիցն է Կարեն Մարգարյանը

Սպորտ

Կարատեի տարբեր վարկածների Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում Հայաստանի կարատեի միությունը տարիներ շարունակ մեր երկիրը ներկայացրել է՝ բարձր նվաճումներ ու հաղթանակներ գրանցելով։ Նոյեմբերի 10-12-ը միությունը պատրաստվում է մասնակցել Կիպրոսում կայանալիք Աշխարհի կոնտինենտալ գավաթին։ Կարեն Մարգարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել միությանը՝ ինչպես այս, այնպես էլ՝ հետագա մրցումներին։

«Հայաստանի կարատեի միությունը աշխարհի տարբեր երկրներում մշտապես լուրջ մրցաշարերի է մասնակցում եւ պատվով է ներկայացնում Հայաստանը։ Միության  մարզիկները շատ պատրաստված են, այդ իսկ պատճառով որոշեցի աջակից լինել, որպեսզի այսուհետ հաղթանակներն առավել շատ լինեն։ Ուրախ եմ, որ կարող եմ լինել նման լուրջ կառույցի կողքին, ինչ-որ ձեւ աջակցել եւ օգնել միության հետագա զարգացմանը։ Առավելեւս, որ այդ կառուցի հիմնադիրն է իմ ընկեր, աշխարհի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Մարգարյանը։

Խոսելով Հայաստանի կարատեի միության հետ առաջիկա համատեղ աշխատանքների մասին՝ նա վստահեցրեց. «Հաջորդ տարվա հետ կապված բավականին մեծ պլաններ կան, սակայն կառանձնացնեմ մեկը: Հայաստանի կարատեի միության հավաքականը կմասնակցի տարբեր վարկածներով Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Իմ կողմից հնարավորինս ամեն ինչ կանեմ, որ միությունը մասնակցի մեծ կազմով»,- ընդգծեց Կարեն Մարգարյանը։

«Ուրախ եմ, որ այս օրերին կան նման մարդիկ, ովքեր ուզում են ինչ-որ կերպ աջակցել այս սպորտաձեւին։ Կարենը իմ վաղեմի ընկերն է, անկախ ամեն ինչից, յուրաքանչյուր մարդ, անհատ, ով ուզում է աջակցել սպորտին՝ միայն գովելի է, քանի որ այս դժվարին ժամանակներում մենք կարող ենք մասնակցել եւ տարբեր երկրներում բարձր պահել մեր երկրի պատիվը՝ ծածանելով Հայոց եռագույնը»,- ասաց Հայաստանի կարատեի միության հիմնադիր, սպորտային կարատեի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում