Շիրազ Խաչատրյան. Ինչպես են հանձնել Արցախը...

Թեմա
Էս հարցն իմ բազմաթիվ ընկերներ տարբեր կերպ են մեկնաբանում ու վերլուծում, փորձելով հաջորդական և զուգահեռ միացումներով իրականությունը ներկայացնել, հին ժամանակներից սկսած մինչև 2018թ աղետալի հայտնի իրադարձություններ, և 2018-ից հետո արագ գահավիժման կործանարար ժամանակաշրջան։
Ես չեմ փորձելու ամեն հայտարարության կամ որոշման օր ու ժամ գրել, այլ հիմա` գրելուս ընթացքում, կփորձեմ հիշել և գրի առնել էն ժամանակագրությունը, որի հետևանքով մենք էս վիճակի մեջ հայտնվեցինք։
2018թ ապրիլյան իրադարձությունները և դրան հաջորդող ժամանակաընթացքը աչքիս առաջ են, երբ մարդիկ ամեն սխալ բանի համար ծափահարում էին ու հաստատում սրանց սխալ և սադրիչ որոշումները, հիշում եմ 2018 թ ապրիլը, երբ փողոցային անկարգություններին միացան դասալիք զինվորականները, իսկ այդ դասալիքների ղեկավարին վարչապետ կոչվածը բարձր պաշտոնների տեղավորեց, 2018թ մայիսը, երբ Նախիջևանի հատվածում 11000 հեկտար տարածք սրանք նվիրեցին թշնամուն, բայց էտ հատվածի բանակի կորպուսի հրամանատարը նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շատաբի պետ, փորձում եմ հաշվել, թե մինչև 2020թ պատերազմը քանի Շտաբի պետ, զորամասի և այլ ստորաբաժանումների հրամանատարներ փոխվեցին զինված ուժերում, հիշում եմ 2018-ի ամռան տուշոնկա շոուն, երբ հաղթանակած գեներալներից մեկին ուղղակի ծաղրի առարկա դարձրեցին, նաև 2018-ի «կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, երբ «եկած-չեկած»՝ փամփուշտները հալեցնում զարդեր էին սարքում, երբ անընդհատ քարոզ էր տարվում էն մասին, թե մեր հայորդիների կյանքը էսքան ժամանակ զոհաբերել ենք հանուն ոչնչի, հիշում եմ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում կայացած Փաշինյանի և Ալիևի հայտնի «վերալակային հանդիպման» ժամանակահատվածը, դրանից հետո Նիկոլի ու յուր թիմակիցների կողմից մշտապես կրկնվող էն թեզը, որ ցանկացած հարցի կարգավորում պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանի ժողովրդի համար, հիշում եմ Սասուն Միքայելյանի խրոխտ հայտարարությունն այն մասին, թե «հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», հիշում եմ 2018թ վերջին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին պաշտոնից ազատման ժամանակահատվածը, 2019թ գարնան ընթացքում սրանց ամեն այլանդակությունները, Ալիևից բանակցությունների մասին ծանոթանալու վերաբերյալ խոստովանությունները, «ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից», «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», ու նմանատիպ հարյուրավոր մեկնաբանություններ և ռեպլիկներ, հիշում եմ 2018-2019թթ Արցախում սրանց կողմից հրահրած ներքաղաքական խառնաշփոթները, հիշում եմ, թե 2019թ Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ոնց էին մարդիկ ծափ տալիս Արցախը հանձնողին և սուլում իրենց հաղթանակած ղեկավարի հասցեին, 2020թ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» արտահայտություններից սկսած մինչև ադրբեջանցիներին սադրիչ գործողությունների մեջ ներքաշելու գործողությունները, «Էռատո» ջոկատի ստեղծումը, բանակցությունների վերջնական տապալումը, պատերազմի սկզբնական օրերին սեփական ամբիցիաները պետական շահերից վեր դասելու արդյունքում Լելե թեփե օպերացիայի տապալումը, պատերազմի ընթացքում բանակցությունների տապալման, հազարավոր զոհերի, 2020թ նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի, դրան հաջորդող խայտառակ որոշումների և իրավիճակի , Հայաստանի սահմանների նկատմամբ էսկալացիայի, Արցախի բանակցություններում նշաձողի իջեցման մասին բազմաթիվ հայտարարությունների, Պրահայի, Բրյուսելի, Մոսկվայի հանդիպումների, դրա հետևանքով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, ու հետագայում ամբողջական Արցախի շրջափակման, հումանիտար աղետի, վերջին արցախա-ադրբեջանական սեպտեմբերյան պատերազմի, Արցախին մենակ թողնելու ու Արցախի կապիտուլացիայի ժամանակագրությունը, ու ոչինչ չանող հայկական իշխանության անտարբեր կեցվածքը։
Շատ բան կարելի է հիշել, եթե օրերով ու ամիսներով փորձ արվի կազմել ժամանակագրական քրոնիկոնը, ապա հատորներ կգրվեն սրանց ազգակործան ու հայրենիքը թշնամուն նվիրելու հաջորդական քայլերի մասին։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ