Ուկրաինայում երկնքի վառ կարմիր գունավորումը սարսափ է առաջացրել
ՀասարակությունԽարկովի աստղագետ Վլադիմիր Կաժանովը Facebook-ում բացատրել է, որ Ուկրաինայում այսօր գիշեր տեսած կարմիր երկինքը կապված է գեոմագնիսական փոթորիկի հետ։
«Նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Ուկրաինայում, ինչպես Երկրի հյուսիսային կիսագնդի շատ երկրներում, նկատվել են պայծառ հյուսիսային լույսեր։ Տեղի է ունեցել հզոր գեոմագնիսական փոթորիկ՝ կապված մեր մոլորակի ռմբակոծության հետ, որը տեղի է ունեցել կորոնային զանգվածի արտանետմամբ։ Արեգակի վրա մի քանի օր առաջ»,- գրել է գիտնականը:
Իրականում այդպես էլ կա, այդ երեւույթը մեկնաբանել են նաեւ այլ երկրների մասնագետներ:
Սակայն Ուկրաինայի միջին եւ հարավային հատվածներում երկնքի վառ կարմիր գունավորումն իսկական խուճապի առիթ է դարձել: Մարդիկ դա ընկալել են, որպես չարագուշակ նշան, եւ ոչ մի գիտական մեկնաբանություն այդ վախը չի փոխում:

