Մենք ո՞ւմ ենք «չաղացնում» մեր Հայրենիքում. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական

Հայե՛ր ջան, նույն օրը, երբ իմանում եմ, որ Արցախի մեր հայրենակիցներին հայտարարում են, թե նրանք «ՀՀ քաղաքացի չեն», ստանում եմ գովազդ, որում ասվում է, որ 6 ամսում կօգնեն ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ առանց լեզու իմանալու: Ընդ որում՝ գովազդում ասվում է, որ Հայաստանում ՏՏ մասնագետների համար ԱԱՀ (НДС) եւ եկամտահարկը 0% է: Զրո՛ տոկոս: Ուրեմն, պիտի գան՝ թեպետ, արդեն՛ իսկ եկել են, օգտվում են մեր ինֆրաստրուկտուրայից, մեր տրանսպորտից, մեր աստվածային օդ ու ջրից, բայց ազատվում են հարկ վճարելուց... Իսկ հայը՝ իր մի փոքրիկ վաճառքի կետում՝ Սուրմալու, Փեթակ, Մալաթիա եւ Հայաստանի ցանկացած այլ վայրում պարտավոր է հարկեր մուծել եւ կտրոն տպել... Մենք ո՞ւմ ենք «չաղացնում» մեր Հայրենիքում...

Եկատերինա Երկրորդը հայերին ազատել էր հարկերից, որպեսզի նրանք հարստանան եւ պատերազմի ժամանակ՝ պաշտպանելով սեփական ունեցվածքը՝ պաշտպանեն նաեւ իր Իմպերիան... Էս կարմիր-կապույտ-կանաչ մազերով ու наколкa-ներով այթիշնիկները (ՏՏ մասնագետները) պիտի հա՛մ փող աշխատեն մեզ մոտ, հա՛մ էլ իրենց արտաքին տեսքով բացասական ազդեցություն ունենան մեր երիտասարդների վրա: Ուրիշ երկրներում քաղաքացիություն ստանալու համար մարդիկ տարիներով են սպասում, քննություներ են հանձնում, իսկ Հայաստանը սարքում են проходной вокзал, որ ով ուզի գա եւ ավելի բարձր արտոնություններ ունենա, քան բնիկ տեղացիները... Ով ուզում է, բայց ո՛չ արցախցին, ով հազարամյակներ այս երկրի տերն է...

Ցասումս անսահման է նաեւ այն պատճառով, որ բռնի տեղահանված եւ էթնիկ զտումների հետեւանքով իրենց տունն ու տեղը թողած արցախահայությանը այդպիսին չեն համարում, եւ՝ օ՜, զարմանք, նրանց համար նախատեսված 50 000-ը պանսիոնատներում ապրողների քարտերից անմիջապես ետ է գանձվելու՝ հավանաբար (չգիտեմ) պանսիոնատների տերերի հաշիվների վրա... Այսինքն, այդ ողորմելի 50 հազարն էլ մարդիկ չեն ստանալու... Դե, միանգամից, միլիոնավոր Ամերիկայի հնդիկների պես, ոչնչացրեք, մնացածներին էլ տեղավորեք ռեզերվացիաներում... Չէ որ, դա՛ է ձեր սիրելի Էրդողանի եւ Իլհամի երազանքը, ում հետ խաղաղություն եք մտադիր կնքել... Խաղաղություն թուրքի հետ, ով մինչ օրս ոչ միայն ցեղասպանությունը չի ընդունել եւ մեղա չի եկել, այլ նույն ցեղասպանությունն է իրականացնում՝ արդեն մեր օրերում... Ավելին, արդեն ի՛նքն է կոնտրիբուցիա՝ ռազմատուգանք, պահանջում...

Գրող, հրապարկախոս

ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.- Գովազդից՝ НДС и налог на прибыль — 0 % для IT-специалистов

Получите гражданство Армении в срок до 6 месяцев.

Воспользуйтесь самым быстрым и простым способом оформить паспорт Армении с правом сохранения гражданства родной страны.

Упрощённая программа получения гражданства Армении позволяет иммигрировать в государство и быстро адаптироваться без языкового барьера.

https://iravunk.com/sim/?p=268893&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ