Փառատոնի շրջանակներում՝ Խաչատրյանի «ստվերում մնացած» գործերը

Մշակութային

Ժամանակին, երբ խաչատրյանական երաժշտության շուրջ զրուցում էինք ճանաչված երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի հետ, նա համակարծիք լինելով դիտարկմանը, թե կենդանության օրոք հանճարեղ Արամ Խաչատրյանի մեծակտավ գործերը՝ ավելի հաճախ կատարվելով, կարծես ստվերել են նրա կամերային երաժշտությունը, ասել էր. «Այո, եղավ այնպես, որ Խաչատրյանը՝ ով սիրով աշխատում էր տարբեր ժանրերում, մասնավորապես՝ բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտի, կարծես երկրորդ պլան էր մղել կամերային երաժշտությունը, մինչդեռ այն նրա ստեղծագործական գործունեության մեջ իր արժանի տեղն ունի։ Բայց ինչպես նշեցիք, մեծ կտավի գործերը կարծես ստվեր էին գցում դրանց վրա»։

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացվող Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի համերգներից մեկում երբ հանդիպեցինք երաժշտագետին, նա ոգեւորությամբ ասաց, որ փառատոնի շրջանակներում հատուկ կազմակերպված է մեկ երեկո, որի ընթացքում կհնչեն միայն կոմպոզիտորի այն կամերային գործերը, որոնք կատարվել են նրա կենդանության օրոք, վերջին հեղինակային կամերային երկերից բաղկացած համերգային ծրագրում (Խաչատրյանի վերջին հոբելյանական համերգները կայացել են Մոսկվայում, 1973թ. դեկտեմբերի 19-25-ը։ Հետո պրոֆեսորը մանրամասնեց. «Կկատարվի, օրինակ, Խաչատրյանի Դաշնամուրի սոնատը։ Այստեղ դրսեւորվում է Խաչատրյան դաշնակահարի՝ ռոյալին վիրտուոզ տիրապետելու օժտվածությունը։ Գիտեք, որ նա պաշտոնապես չլինելով դաշնակահար, հիանալի էր տիրապետում գործիքին։ Հաջորդ գործը, որ կհնչի, Դաշնամուրային տրիոն է։ Երբ ասում ենք դաշնամուրային տրիո, պատկերացնում ենք գործիքների դասական կազմ՝ ջութակ, թավջութակ, դաշնամուր։ Այս գործում նա ընտրել է անսովոր կազմ՝ կլարնետ, ջութակ, դաշնամուր։ Կա կարծիք, որ կլարնետի միջոցով  հեղինակը վերարտադրել է ժողովրդական երաժիշտ-կատարողների ելույթներն ու ժողովրդական գործիքների հնչողությունը, իսկ ջութակի միջոցով՝ հայկական ժողովրդական լարային գործիքները, մասնավորապես քամանչան»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/11/06/1380814/

© 1998 - 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում