Ով է կարգադրել Մակիչ Մարգարյանին «ազատվել» Մհեր Մկրտչյանից

Մշակութային

Դեռեւս այս տարվա ամռանը քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Հարցը մինչեւ այսօր վիճարկվում է դատական կարգով: Իսկ թե ով է, ի վերջո, կանգնած այս ամենի հետեւում, «Իրավունք»-ը փորձեց պարզել «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի Ժ/Պ ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ:

Нет описания.

– Պարոն Մարգարյան, Մհեր Մկրտչյանին աշխատանքից ազատվելու մեջ Ձեր «մատը խա՞ռն է»:

– Ոչ... Սխալ խոսակցություններ են իմ հասցեին շրջանառվում: Ինձ համար ցավալի է, որ Ալբերտ Մկրտչյանից հետո այդպիսի բաներ են տեղի ունենում:

– Բայց Մհեր Մկրտչյանն այլ կարծիք ունի…

– Մհերը թող իր սլաքն ուղղի քաղաքապետարանի վրա, բայց քանի որ ուժը չի պատում, գցում է թատրոնի վրա: Ես ո՞նց կարող էի նրա հետ այդպես վարվել: Ի վերջո, նրա հոր` Ալբերտ Մկրտչյանի հետ ես շատ մոտ եմ եղել: Ես ինձ նման բան թույլ չէի տա: Առհասարակ գտնում եմ, որ մարդ պետք է առաջին հերթին մարդ լինի, հետո նոր արվեստագետ:

Մենք կապ հաստատցեցինք նաեւ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ՝ պարզելու տեղի ունեցածի իսկությունը:

Нет описания.

-Պարոն Մկրտչյան, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի ԺՊ Մակիչ Մարգարյանը «Իրավունք»-ին տված մեկնաբանությունում ասում է, որ  թատրոնից Ձեր ազատվելու հանգամանքի համար  սլաքներն ուղղեք ոչ թե իրեն, այլ` քաղաքապետարան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Պարոն տնօրենի ԺՊ Մ. Մարգարյանը իրավացի է` իմ եւ քաղաքապետ Ավինյանի ադմինիստրատիվ ռեսուրսները նույնը չեն: Բայց զարմանալի է, որ «ուժը պատելու» մասին խոսում է հենց այն մարդը, ով հեշտությամբ օգտագործվում է թատրոնն ինձնից ազատվելու գործընթացում: Հուսամ՝ շուտով կնշանակվի դատական նիստը, նա կներկայանա դատարան եւ կպատմի՝ արդյո՞ք ինքնուրույն որոշումներ է ընդունել: Ով է նրան կարգադրել` քաղաքապետարա՞նը, հաշվապա՞հը, թե՞ ապրած տարիների հիշողությունը, շնորհակալ լինելու սկզբունքները, բարոյականությունը...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=268847&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը