Ադրբեջանը որքա՞ն իքս տարածք պետք է օկուպացնի, որից հետո ԱՄՆ-ի կողմից խոստացված հետեւանքները լինեն. Պողոսյան

Ներքաղաքական

Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը տագնապի կարմիր աստիճանի ազդանշան է տվել` զգուշացնելով, որ մեծ է առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վտանգը: Այս առումով չափազանց կարեւորվել է հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն ուղերձների ֆոնին, թե Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը որոշ իմաստով կասկածելի է, եւ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը վերանայման անհրաժեշտություն ունի` պայմանավորված Արցախի շրջափակման եւ հայաթափման նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքով: Անդրադառնալով վերոնշյալին` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը տվեց «կուժ քեզ ասեմ, կուլա դու հասկացիր» տրամաբանությամբ պատասխան:

— Եթե ցանկանում ես, որ որեւէ անձ կամ երկիր քեզ որեւէ ձեւ վերաբերվի, ինքդ ես ամբողջովին կրում պատասխանատվությունը, թե ինչ արդյունքի կհասնես: Եթե մարդուն արհամարհես, ուշ թե շուտ դու էլ կարհամարհվես, եթե սիրես, եւ ինքը երկար տարիներ դա զգա, գուցե ինքն էլ կփոխի վերաբերմունքը: Նույնը միջազգային հարաբերություններում է: Ցանկացած երկրի հարաբերությունները Հայաստանի հետ պայմանավորված են այդ երկրի շահերով: Շահերը համընկել են, որ Հայաստանի հետ լինեն դաշնակի՞ց, ստորագրվել են պայմանագրեր, եղել է հատուկ վարքագիծ եւ այլն: Այն րոպեին, երբ շահերն այլեւս չեն համընկնում, դրսեւորվել է համապատասխան վարքագիծ: ԱՄն պետքարտուղարությունն ասում է, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը որեւէ մեկը խախտի, ունենալու է հետեւանքներ: Աշխարհի ամենահզոր երկիրը, որի արբանյակները երեւի Հայաստանի վերեւում կախված են, կարծես թե, շատ լավ գիտի, որ արդեն այսօրվա դրությամբ խախտվել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, օկուպացված է: Հիմա իրենք կարո՞ղ են ասել, թե Ադրբեջանը որքա՞ն իքս տարածք պետք է օկուպացնի, որից հետո ԱՄՆ-ի կողմից խոստացված հետեւանքները լինեն: Թե՞ դրանք միայն խոսքեր են: Ես սա ասում եմ երեւույթները ճիշտ գնահատելու համար: Ի՞նչն է փոխվել հայ-ռուսական հարաբերություններում, որ նեղվում ենք, դուրներս չի գալիս: Գործընթացները մեր աչքի առջեւ էին: Հարցազրույցներում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ռուսական ռազմաբազայի գտնվելը Հայաստանում մեծ վտանգ է, եթե մենք Ռուսաստանի հետ անենք զինավարժություններ, Ադրբեջանը ընկալելու է որպես սպառնալիք, մենք հիմա հրավիրելու ենք ԵՄ դիտորդներին: Ձեզ ի՞նչ է թվում, այդքան բաներ ասելուց հետո, մյուս կողմը ի՞նչ է լսում: Պետք է հիշեք մի բան. ինչ ասում եք, երբեւէ չի նշանակում, թե դիմացինը հենց դա է լսել: Յուրաքանչյուրն իր ձեւով է լսելու եւ հասկանալու է այն, ինչ իրեն պետք է: Եթե ես ցանկանում եմ, որ մարդիկ լսեն այն, ինչ ես եմ ասում, դրա պատասխանատվությունը ինքս եմ կրում: Պետք է գտնել ճիշտ բառապաշար, ճիշտ  վարքագիծ, ճիշտ գործողություններ, որ դիմացինները հասկանան այնպես, ինչպես ինձ է պետք: Գործողությունները, բոլոր հայտարարությունները պետք է այնպիսին լինեն, որ դիմացինին հասկանալի լինի: Եվ եթե դա չես անում, ուրիշին մի մեղադրիր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում