Ավինյանը խնդրում է հուշել, թե որտեղից հայթայթեն գումարներ

Ներքաղաքական

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Երեւանի քաղաքապետարանի` 2024 թվականի բյուջետային հատկացումը ներկայացրեց երեւանցիների ընդամենը 75 463 ձայնով քաղաքապետ դարձած ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ: Նա թեպետ ընդգծեց, որ Երեւան քաղաքը նախատեսում է սեփական եկամուտները էականորեն բարձրացնել 2024-ին` այս տարի հավաքագրված 38 մլրդ 799 մլն դրամի փոխարեն` հավաքագրելով 45 մլրդ 259 մլն դրամ, բայցեւ դժգոհեց, որ քաղաքապետարանին հատկացվող գումարը կրճատվել է:

— Որեւէ խնդիր չկա, դոտացիաները պետք է տրամադրվեն այն համայնքներին, որոնք Հայաստանի կենտրոնից հեռու են գտնվում: Բայց այս տրամաբանությամբ կստացվի, որ Երեւանը, ունենալով ՀՀ-ի տնտեսական պոտենցիալի 50-60%-ը, ունենալով բնակչության 40%-ից ավելին, ստանում է դոտացիաների ընդամենը 10%-ը: Կրճատվել է Կենդանաբանական այգու համար ֆինանսավորումը, թանգարանային ծառայությունների սուբվենցիաները, թատերական ներկայացումների ֆինանսավորումը, 234 մլն կրճատվել է պատվիրակված ծառայության ֆինանսավորումը, որը ճանապարհային երթեւեկության նշագծումներին է վերաբերում: Այս պարագայում, եթե մենք համեմատենք 2023-ի բյուջեի հետ, եթե հաշվի չենք առնում սեփական եկամուտների աճը, ապա ֆունդամենտալ լուծում չգտնելու դեպքում, անկեղծ եմ ասում, մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի ենք անցնելու: Ինչքան թերֆինանսավորենք ծրագրերը, այնքան մեր խնդիրները ավելի ու ավելի կխորանան: Խնդրում եմ ասեք`մենք էլ որտեղի՞ց հայթայթենք գումարներ, որ խնդիրները լուծենք: Մենք ասում ենք` առնվազն այս փուլում տվեք այնքան, ինչքան տվել եք 2023-ին,մենք շարունակենք աշխատել, հետո միասին արդար բաշխման վերաբերյալ ունենանք քննարկում, տեսնենք` ֆունդամենտալ լուծումը որն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում