Սանկտ Պետերբուրգի բնակիչներին ահաբեկող «ադրբեջանական մաֆիայի» առաջնորդին ձերբակալել են
ՀասարակությունՁերբակալվել է Սանկտ Պետերբուրգի բնակիչների ծեծով ահաբեկող «ադրբեջանական մաֆիայի» առաջնորդ Թուրալ Մամեդովը, ով նաեւ սկանդալային «Թափառաշրջիկի կյանքը» Telegram հեռուստաալիքի ադմինիստրատորն է։
Նա հայտնաբերվել է Ադրբեջանում և շուտով կարտահանձնվի Ռուսաստանին։
Ռուսաստանում նրա դեմ քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո Մամեդովը փախել է, բայց քանի որ նա ունի ռուսական անձնագր, ենթակա է արտահանձնման։
Հոկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգի դատարանը հեռակա ձերբակալել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Թուրալ Մամեդովին, ով մեղադրվում էր խուլիգանության և ազգության հողի վրա ատելություն սերմանելու մեջ։ 18-ամյա «թափառաշրջիկը» մի խումբ ադրբեջանցի երիտասարդների կազմակերպիչն է, որոնք Սանկտ Պետերբուրգում հարձակվել են սլավոնական արտաքինով անցորդների վրա։

