«Հրապարակ». Քաղաքապետարանի վարչության պետը, տեղակալներն ու այլ աշխատակիցներ ազատման դիմում են գրել
Մամուլի տեսություն«Հրապարակը» գրում է.
«Երեկ աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Վերջինիս ազատման պատճառը, ըստ մեր աղբյուրի՝ քաղաքապետարանում ոլորտային բաժանումն է եղել: Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, սակայն հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են:
Գրիգորյանը ամեն բան արել է, որ աշխատի Ավինյանի ենթակայության ներքո, բայց որոշումը ամենաբարձր մակարդակով է կայացվել եւ փոփոխման ենթակա չէ: Արդյունքում՝ Գրիգորյանը, իր երկու տեղակալները եւ բաժնի երեք մասնագետները, ըստ մեր աղբյուրի, ազատման դիմումներ են գրել
Չի բացառվում, սակայն, որ այս ազատումներն այլ պառճառով են: Առաջիկայում կփորձենք մանրամասներ պարզել»:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

