Չփոխարինվող ռելսերի պարագայում կունենանք անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ.Մետրոպոլիտենի տնօրենը նոր մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու հերթական նիստին մեկ անգամ եւս շեշտեց Մետրոպոլիտենի նոր գույքի ձեռքբերման հրատապ անհրաժեշտության մասին: Դուք Մետրոպոլիտենի տնօրենը իր հերթին փաստեց, Մետրոպոլիտենը ունի հստակ գույքերի ձեռքբերման խնդիրներ` 32 հատանվազույգեր եւ 4 կմ ռելս: Իսկ ի՞նչ խնդիրների հետ է բախվել կամ առաջիկայում կարող է բախվել մետրոն վերը նշված գույքի բացակայության պարագայում, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանից, ով փաստեց հետեւյալը.

- Մետրոպոլիտենը որպես բարդ ինժեներական կառույց հագեցված է տարատեսակ մեքենամեխանիզմներով, սարքավորումներով, նյութերով և այլն։  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցը վերաբերում էր առավել հրատապություն ունեցող և երթևեկության անվտանգությունն ապահովող երկու բաղադրիչների՝ անվազույգերի և ռելսերի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանը։ Նշված գնման առարկաների մասով ընկերությունը հայտարարել է մրցույթ, որը կայացել է և կան հաղթողներ, ինչպես նաև կա մատակարարման վերջնաժամկետ։ Հարցի բարձրացումը՝ պայմանավորված էր ֆինանսավորումը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով։ Թույլ տվեք նշել, որ ցավոք, հանրապետությունում գրեթե չեն արտադրվում մետրոպոլիտենի բնականոն գործունեությունն ապահովող սարքավորումներ, նյութեր և պահեստամասեր։
Իսկ լոգիստիկ որոշակի բարդություններով պայմանավորված՝անհրաժեշտ նյութերի և պահեստամասերի մատակարարման ձգձգմանն եթե ավելանում են նաև ֆինանսավորման խնդիրները , ապա ապահովել մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը դառնում է խնդրահարույց։ Հաշվի առնելով այս ամենը՝ մետրոպոլիտենի ղեկավարությունը փորձում է բարձրաձայնել ծառացած խնդիրները՝ դրանց հնարավորինս արագ լուծում տալու ակնկալիքով։ Անվազույգերի և ռելսերի ոչ ժամանակին մատակարարումը կհանգեցնի երթուղի դուրս եկող գնացքների քանակի նվազեցմանը, իսկ չփոխարինվող ռելսերի պարագայում կունենանք անվտանգությանը վերաբերող մի շարք խնդիրներ։

-Պարոն Սեդրակյան, բացի վերը նշված խնդրից, Մետրոպոլիտենը ի՞նչ առաջնային այլ խնդիրներ ունի:

-Ողջունելի է, երբ մետրոպոլիտենի խնդիրները դառնում են բաց քննարկման առարկա։ Դա մեր աշխատելաոճն էնման քննարկումների արդյունքում ակնկալում ենք մեր հնարավոր գործընկերների և շահագրգիռ կազմակերպությունների ակտիվ ներգրավածությունը մետրոպոլիտենի անհրաժեշտ նյութերի, սարքերի, մատակարարման գործում։ Ցավոք հայտարարվող մրցույթների մեծ մասը չի կայանում՝ մասնակիցների բացակայության պատճառով։

Նշենք կարևորագույն խնդիրներից մի քանիսը, որոնց լուծումը էլ ավելի կբարձրացնի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը․

Շարժասանդուղքների արդիականացումը,
Գծային տնտեսության արդիականացումը,
էներգատնտեսության արդիականացումը,
Կապի և անվտանգության համակարգերի արդիականացումը,
Շարժակազմերի թարմացումը և այլն։

Այս խնդիրների լուծմանն են միտված, ինչպես Երևանի քաղաքապետարանի այնպես էլ մետրոպոլիտենի ղեկավարության բոլոր ջանքերը։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում