Զարմանում եմ, Դուք դեռ այդ դասագրքի խնդիրների տա՞կ եք մնացել. «Հայոց պատմության» դասագիրքը աղավաղած հեղինակ
ԹեմաՊատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանն առաջարկել է, որպեսզի պատասխանատվության ենթարկվի «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը.
«2023թ. հրատարակված «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի «դասագրքի» հեղինակը հայոց պատմությունն աղավաղելու, աղճատելու, սովորողների կրթադաստիարակչական գործին ծանրագույն վնաս հասցնելու համար պետք է ենթարկվի պատասխանատվության, իսկ դասագիրք կոչվածը շուտափույթ հավաքվի դպրոցներից եւ նետվի Նուբարաշենի աղբանոց», -նշում է պատմաբանը:
Իսկ, ինքը Սմբատ Հովհաննիսյանը «Իրավունքի» հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նման դասագրքի հրաարակումը, որ չի ընդունվում թե´ մասնագետների եւ թե´ ծնողների կողմից, կիսածաղրական տոնով պատասխանեց.
- Զարմանում եմ, Դուք դեռ այդ դասագրքի խնդիրների տա՞կ եք մնացել:
- Պարոն Հովհաննիսյան…
- Ավարտեցինք, ավարտեցինք….
Ու այլեւս զանգերին չատասխանեց:
https://iravunk.com/sim/?p=268703&l=am/

