ՀՀ-ի սահմանին կուտակումներ չկան, դրական տեղաշարժ կա. Արշակյան
ՀասարակությունԱյս պահին Հայաստանի սահմաններին կուտակումներ չկան, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ագզային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Ընդգծելով, որ վերջին շրջանում դրական տեղաշարժեր կան հատկապես հռետորաբանության տեսանկյունից՝ իշխանական պատգամավորը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրավիճակի ամբողջական գնահատական տալիս է այս պահի դրությամբ։
«Ասել, որ ամեն ինչ հրաշալի է և որևէ վտանգ չկա, ես նման բան չասացի։ Ընդամենն ասացի, որ այս պահին հայտնի չէ նման փաստ, որ Հայաստանի շուրջ կա զորքերի կուտակում։
Պետք է նաև հաշվի առնել, որ բլորովին վերջերս զորավարժություններ էին տեղի ունենում ադրբեջանաթուրքական, այսինքն՝ ռեգիոնի ընդհանուր լարվածությունը, մեծ հաշվով, կա», - ասել է Արշակյանը։

