Քթին հարվածը, հավատացեք, չի ուշանա, եթե շարունակենք այս տեմպերով. Ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման տնտեսական հետեւանքները

Հանդիպում

Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունների օր-օրի խորացող վատթարացմանը տենդենցը ուղիղ անդրադառնալու է նաեւ հայաստանյան տնտեսության վրա: Տնտեսական ի՞նչ հետեւանքների կարող ենք ականատես լինել այս պարագայում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ ԹԱԴԵՒՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ, ով փաստեց մեր մտահոգությունները արձանագրելով.

-Այ՛ո, հայաստանյան տնտեսությունը ուղիղ կապված ՌԴ-ի հետ վառելիքաէներգետիկ եւ այլ ուղղություններով: Մենք ունենք նաեւ ՌԴ-ի մեծ մասնաբաժինը արտահանման առումով, ՀՀ-ից ապրանքների արտահանման մեծ մասը աճող տեմպերով դեպի ՌԴ է, մեծ թվով ներմուծումներ ունենք ՌԴ-ից: Օտարերկյա կապիտալ ներդրումների մեջ եւս ՌԴ-ն ունի փաստացի առյուծի չափաբաժինը, եւ վերջապես չմոռանանք, որ մեր հայրենակիցների 75 տոկոսը արտագնա աշխատանք ու եկամուտ են վաստակում ՌԴ-ում եւ դրանով լուծում են ոչ միայն իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները, այլ նաեւ դրամական փոխանցումներով էական նպաստ են բերում տնտեսության կայունացմանը, պահանջարկի ավելացմանը եւ տնտեսական աճին: Հատկապես այն ոլոևրներում, որոնք ունեն բարձր աճ, օրինակ, զբոսաշրջության, սպասարկման, հանրային սննդի, հանգստի ապահովվման եւ զբարճությունների ոլորտները: Ավելին ասեմ, վերջին տարիների տնտեսական աճը, բացառապես պայմանավորված է ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսքով: Հիմա նման իրավիճակի հետ հաշվի չնստելը եւ փոխշահավետ լուծումներ չփնտրել ու չգտնելը, նշանակում է, որ պարզապես անտեսվում է երկրի կայուն զարգացման ազգային շահը:

-Այսինքն ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը կարող է բերել ուղղակի տնտեսական աղետի՞:

-Աղետ բառը չէի ուզենա օգտագործել, պարզապես տնտեսական առումով օր-օրի աճող ռիսկերը, անորոշությունները գնալով մեծանում են, որովհետեւ թվարկածս կախվածությունները որոշիչ դեր ունեն մեր տնտեսության ոչ միայն կայունության, այլ նաեւ տնեսական համակարգի զարգացման իմաստով: Հիմա, եթե մենք այս երկրի հիմքերին եւ առանցքներին անխնա , աներկբա ու անհեռատես հարվածներ ենք հասցնում  աջ ու ձաք, ապա բնական է, որ դրա խարխլումն ու հետեւանքները չեն ուշանալու: Առնվազն հիմա ունենք աճող ռիսկեր, դրան գումարենք նաեւ այն աճող զարգացումները, որոնք որ կարող են տեղի ունենալ, ապա ՀՀ տնտեսական սյունը, որը մեծապես կախված է ՌԴ-ից մի օր ուղղակի փուլ է գալու: Իսկ ի՞նչ է անում ՀՀ-ն այսօր, քիքը խոթում է աշխարհքաղաքական խաղերի մեջ, իսկ քթին հարվածը, հավատացեք, չի ուշանա, եթե շարունակենք այս տեմպերով հարվածը լինելու է անդառնալի ու կործանարար:

 

https://iravunk.com/sim/?p=268681&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ