«ԱՆԻՎ» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» պատկերազարդ մենագրությունը

Տնտեսություն
Հայագիտական հետազոտությունների զարգացման ևաջակցության «Անիվ» հիմնադրամը՝ Բելառուսի Ազգային պատմական արխիվի համագործակցությամբ, պատրաստել և հրատարակել է «Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» մենագրությունը (հեղ.՝ Դ.Վ. Լիսեյչիկով, Ե.Ս. Գլինսկի):
Գիրքը նվիրված է հայ ջուլհակների ընտանիքի՝  Յան և Լեոն Մաջարսկիների պատմությանը, ովքեր բելառուսական հանրահայտ «Սլուցկիի գոտու» հեղինակն են:
Գրքի ստեղծման ակտիվ աշխատանքները սկսվել են 2018-ից: Բելառուսի և Լեհաստանի փաստաթղթային արխիվներից ուսումնասիրվել է Մաջարսկիների տոհմի, ինչպեսև Սլուցկի մանուֆակտուրայի ստեղծման և զարգացման պատմությունը:
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին գլխում դիտարկվում է Լիտվայի Մեծ Դքսության հողերում հայկական ներկայության պատմությունը 16-18-րդ դարերում և Մաջարսկիների ծագումնաբանությունը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայատառ գրառումների ուսումնասիրությանը: Կարդացվել և թարգմանվել են ֆաբրիկայի արխիվի բոլոր հայկական կարևոր գրառումները, որը մեծաքանակ նշանակալի տեղեկությունների աղբյուր է:
Յան Մաջարսկին իր ողջ կյանքի ընթացքում նամակներում հաղորդակցվել է միայն հայերեն այբուբենը, իսկ Լեոն Մաջարսկին, տիրապետելով բանավոր և գրավոր լեհերենին, շարունակում էր իր անձնական գրառումներն անել հայատառ:
Գրքի երկրորդ մասում հրապարակվել են Բելառուսի և Լեհաստանի արխիվներում տեղ գտած՝ ընտանիքի պատմության վերաբերյալ փաստաթղթեր՝ կալվածքների գույքագրումներ, վկայագրեր, պայմանագրեր, ազնվական ժողովների որոշումներ, քաղվածքներ եկեղեցիների գրանցամատյաններից, անձնական նամակներ:  
Առանձնահատուկ պետք է նշել գրքի նկարազարդ շարքերի մասին։ Այն բաղկացած է ավելի քան 100 նախկինում անհայտ և քիչ հայտնի պատկերազարդումներից, որոնք հայտնաբերվել են Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լիտվայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի արխիվներում և թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում:
Մաջարսկիների ընտանիքի պատմությունը հրապարակված մենագրության մեջ դիտարկվում է՝ որպես 18-րդ դարում հայ-բելառուսական մշակութային կապերի վառ օրինակ։ Այս գիրքը թույլ կտա նորովի ըմբռնել Յան և Լեոն Մաջարսկիների ներդրումը բելառուսական մշակույթի մեջ և սերտորեն կապել նրանց անուններն այդ երկրի ամենահայտնի ապրանքանիշերից մեկի հետ: Գրքի վրա աշխատելու ընթացքում հավաքված նյութը նաև հետազոտական թեմաների մի ամբողջ շրջանակ է բացում բելառուսական հողերում հայկական ներկայության պատմության և Բելառուսի պատմության մեջ հայերի դերի ու տեղի մասին հետագա ուսումնասիրությունների համար:
«Մաջարսկիներ. հայ տոհմը՝ Բելառուսի պատմության մեջ» գիրքը կարելի է ձեռք բերել՝
- Երևանում- «Նաիրի» գրախանութում՝ Կորյունի 8 հասցեում:
- Մինսկում- «Կլյաքսա» գրախանութում՝ Ուլյանովսկայա 31, և «Ակադեմկնիգա»-ում՝ Ազատության պողոտա 72 հասցեներում:
https://iravunk.com/sim/?p=268664&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը