ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ՄԻԱՅՆ ԿԱՑԻՆ, ՇՈՒՌԱ
— Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակից չունի:
Հակոբ Արշակյան
* * *
«ԼՅՈՒԲԵ» ՀԱՄՈՒՅԹԻ ՆՈՐ ԵՐԳԸ
(ՌԴ–Ի ԿՈՂՄԻՑ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԱՅՔԱՐԻՆ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
— Давай за них, давай за нас, и за Донбасс, и за ХАМАС!
* * *
ԳԵՐԱԶԱՆՑԻ՛Ր ԴԱՀՃԻԴ
(ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ` ԳԱԶԱՅՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 1000 ՄԱՐԴ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Հոլոքոստի մասնագետների` Հիտլերի կողմից Հոլոքոստի ենթարկված զոհերի սերունդները վայրագությամբ գերազանցել են Հիտլերին։
* * *
«ՇԱՀ»–ԱՄՈԼԸ
(ՄԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ)
Ադրբեջանի ԱԳՆ–ից հավաստիացնում են, որ Սամվել Շահրամանյանի ու Ադրբեջանի շահերը Արցախի նախկին նախագահների ձերբակալելու եւ Բաքու տեղափոխելու հարցում համընկել են։
* * *
ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԱՐՑԱԽԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՐԾ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ արցախցիների` Սյամոն վաղուց է «կատու կրասկա տալիս»։
* * *
ՍՈՎՈՐԵԼԸ ՉԷՐ ԽԱՆԳԱՐԻ
(ԱԻՆ–Ի ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԱՄԵՆ ՇԱԲԱԹ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՀԱՅՏ ՕՁԻ ՏԵՍԱԿ ԱՆՎՏԱՆԳ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ–ում 21–22 տեսակի օձեր են բնակվում, եւ եթե ԱԻՆ–ը ցածր դասարանցիների ընդունակություն գոնե ունենար, հիմա սովորած կլիներ, թե որոնք են այդ տեսակները:
* * *
ԲԱ ՆԻԿՈԼԻ՞Ն
Նոբելյան մրցանակի հանձնաժողովը մեկ տարվա ընթացքում աշխարհին անհայտ ավելի քան մի քանի տասնյակ սողունների նոր տեսակներ հայտնաբերելու համար Հայաստանի ԱԻՆ–ին Նոբելյան մրցանակի է արժանացրել:
* * *
СЕРДЕЧНЫЙ ПРИВЕТ ОТ ВАТИКАНА
(ՆԻԿՈԼԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԿՈՂՄԻՑ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլը չգնաց Հռոմի մոտ, Հռոմը եկավ Նիկոլի մոտ։
* * *
ԳԾԻՑ ՔՑՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
(ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԵՏՐՈՅԻ 4 ԿՄ ՌԵԼՍԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ 400 ՄԼՆ ԴՐԱՄ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ–ից հայտնում են, որ կառավարությունը 400 մլն դրամի համար իր ձգձգումներով ուզում է Ավինյանին մետրոյի գծերից գցի։
https://iravunk.com/sim/?p=268645&l=am/