Տիկնիզյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի «Ռուբինի» հետ մրցավեճում դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
24-ամյա ֆուտբոլիստը աչքի է ընկել հանդիպման 9-րդ րոպեին, իսկ 26-րդ րոպեին նրա փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկել է Անտոն Միրանչուկը:
Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրից հետո «Լոկոմոտիվը» վաստակած 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը: