Այն ինչ այսօր կատարվում է դա նշան է Աստծո կողմից, պատերազմը սկսվելու օրը հազարավոր երիտասարդներ դիվական խրախճանքի մեջ էին
Հանդիպում
Ինչու հայ ազգը, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը այսքան ծանր ու դաժան փորձությունների է ենթարկվում պարբերաբար, այս եւ ոչ միայն հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻՑ, ով նկատեց.
-Քրիստոնեությունը առաջինը կամ երկրորդը ընդունելը ոչ մի կապ չունի տառապանքի հետ, բացի փաստ է, երբ քեզ ինչ-որ բան շատ է տրվում, ուրեմն ավելին էլ պահանջվելու է։ Իսկ այսօր, ցավոք, մենք ականատեսն ենք լինում, որ ազգի մեծ մասը անհաղորդ է քրիստոնեությանը , մենք տառապում ենք, անցնում ենք դաժան փորձություններով, որպես հետեւանք մեր չար, անօրեն կյանքի, մեր մեղքերի պատասխաններն են այս չարչարանքները, հայ ազգը իր գործած անօրեն գործերի արդար հատուցումն է, ցավոք, ստանում այսօր։ Մենք այսօր ապրում է մեղքերի տակ լծված, ամենուր իշխում է չարությունը, եւ ինձ թվում է Աստված մեր ազգին ապաշխարհության է կանչում, մենք պետք է լսենք, սովորենք եւ ապավինենք Աստծո խոսքին, հակառակ պարագայում այս չարչարանքները կշարունակվեն։ Մարդիկ ասում են, դա ի՞նչ նշանակում, որ ոչինչ չանել ու հույսը դնել Աստծո վրա՞, իհարկե, ոչ։ Եսային մարգարեության 58-րդ գլխում տրվում է այս հարցի հստակ պատասխանը, ասվում է.«Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի»։ Այ հենց սա ապաշխարության ճանապարհի սկիզբը։
-Պարոն Հարեյան, աշխարհի տարբեր երկրներում ընթանում են պատերազմական գործողություններ, բնական աղետների ենք պարբերաբար ականատես լինում ենք, արդյո՞ք առաջիկայում կարող ենք ականատես լինել աշխարհի վերջ կոչվող երեւույթին։
-Մեր տեր Հիսուս Քրիստոսն ասեց, որ աշխարհի վերջի օրվա ու ժամի մասին, բացի Բարձրայալից ոչ ոք չգիտի։ Բայց ես վստահ եմ, որ այն ինչ այսօր կատարվում է դա նշան է Աստծո կողմից, որպեսզի մենք զգոն լինենք, զգույշ ապրենք, որպեսզի, երբ վրա հասնի հատուցման ժամը մենք պատրաստ լինենք։ Տեսեք, Մերձավոր Արեւելքում պատերազմը սկսվելու օրը հազարավոր երիտասարդներ դիվական խրախճանքի մեջ էին եւ շատերը հենց այդտեղ զոհվեցին առանց ապաշխարհելու հնարավորության ու ժամանակի։ Եվ իրենց վերջը հասավ գիշերվա գողի նման։ Դուք գիտե՞ք, որ հենց այսօր հարյուր հազարավոր մարդկանց համար աշխարհի վերջն է, որովհետեւ ամեն օր մարդիկ մահանում են, ու դա իրենց համար վերջն է։ Այ'ո, հիմա աշխարհում կատարվում են բաներ, որոնց մասին խոսել է Տեր Հիսուս Քրիստոսը՝ պատերազմներ, արհավիրքներ, եվ Տերն ասած․ «սա սկզիբն է երկնաց»։
Այնպես, որ մենք պետք է օր, ժամ առաջ ապաշխարհենք, առիթից օգտվելով ուզում եմ մեկ անգամ եւս հիշեցնել «Սրբազան Հայաստանի» նախաձեռնության մասին եւ օրը 7անգամ աղոթք բարձրացնել առ Աստված:
https://iravunk.com/sim/?p=268642&l=am/