Բուսական մթերքների օգտագործումը նվազեցնում է դիաբետի եւ քաղցկեղի հավանականությունը. MDPI
ՀասարակությունՄինեսոթայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բուսական մթերքների օգտագործումը նվազեցնում է դիաբետի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են MDPI-ում (Multidisciplinary Digital Publishing Institute)։
Հետազոտողները նշել են, որ մրգերը, բանջարեղենները, ընդեղենը, ընկույզները եւ սերմերը պարունակում են չլուծվող սննդային մանրաթելեր՝ բջջանյութ։ Այն անհրաժեշտ է աղիների ճիշտ աշխատանքի համար։ Դրա պակասն օրգանիզմում բացասաբար է ազդում ոչ միայն աղեստամոքսային տրակտի գործունեության, այլեւ իմունային համակարգի վրա։
Գիտնականները հուսով են, որ իրենց աշխատանքը կօգնի բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը բուսական սննդի օգտակարության մասին։ Հետազոտողները նաեւ ընդգծել են արտադրությունում այդ մթերքների մշակման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը, դա թույլ կտա պահպանել օգտակար բիոակտիվ միացությունները։

