Մեսսին նույնիսկ ՊՍԺ-ում լավագույնը չէր. Ռոտենը` «Ոսկե գնդակի» մասին
Սպորտ
ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը անարդարացի է համարում, որ Լիոնել Մեսսին հերթական «Ոսկե գնդակը» ստացավ.
«Ամոթ է, կարծում եմ Հոլանդը պետք է հաղթեր։ 2022 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի հունիսը որո՞նք են այն չափանիշները, որոնք թույլ են տալիս ասել, որ Մեսսին գերազանցել է մյուսներին։ Գրեթե չկան չափորոշիչներ։
Եթե խոսում ենք ձեռքբերումների մասին, ապա նա զիջում է Հոլանդին, չնայած որ Մեսսին հաղթել է Աշխարհի առաջնությունում։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ հաղթեց ամեն ինչ։ Եվ, իհարկե, չես կարող համեմատել Աշխարհի առաջնության արդյունքը, քանի որ Հոլանդը նորվեգացի է։ Հոլանդը գերազանցեց բոլոր ռեկորդները։ Այս տղան հաղթեց ամեն ինչ ու մրցաշրջանի ընթացքում 60-ից ավելի գոլ խփեց։ Երբ Մեսսին ու Ռոնալդուն դա արեցին, լրիվ նորմալ էր, որ նրանք ընտրվեցին լավագույնը։ Բայց հիմա Մեսսին ակումբի կազմում ընդամենը 20 գոլ է խփել, իսկ Հոլանդը՝ 60: Իսկ դուք դեռ ինձ ասում եք, որ «Ոսկե գնդակը» հեղինակավո՞ր մրցանակ է: Այս մրցանակի հանդեպ այլևս վստահություն չկա։
ՊՍԺ-ում Մեսսին ակումբի լավագույն խաղացողը չէր: Տարօրինակ է, որ այն տղան, ով ունի «Ոսկե գնդակը», որը պետք է լինի աշխարհի լավագույն խաղացողը, նույնիսկ լավագույնը չէր իր ակումբում: Իմ գործընկեր լրագրողներ, Մեսսին արդեն երեք-չորս տարի է՝ աշխարհի լավագույն խաղացողը չէ։ Մենք պետք է դադարեցնենք այս խելագարությունը: Իսկ վերջին չորս տարում նա երկու «Ոսկե գնդակ» է ստացել։ Այնպես որ, դա ինձ համար ամոթ է»,- Ռոտենի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
https://iravunk.com/sim/?p=268628&l=am/