Առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան. Լեմկինի ինստիտուտը նախազգուշացնում է
ՀասարակությունԼեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում ահազանգ է հնչեցնում Ադրբեջանի համար՝ կապված առաջիկա օրերին և շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու տագնապալի ներուժի հետ, ասվում է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։
Աշխարհին հիշեցնում ենք, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի/Լեռնային Ղարաբաղի վերջին բռնազավթման ժամանակ: Ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև կոտորածի, վայրագության և բնիկ տարածքներից բռնի տեղահանման միջոցով, երբ այդ գործողությունների հիմքում ընկած գաղափարախոսությունն ուղղված է ինքնության ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»,-ասվում է հայտարարության մեջ։
Մանրամասն՝ այստեղ։

