Լուսաձայնային տեխնիկայի վերանորոգումն ու փոփոխությունը մեծ նվեր կլինի մեր թատրոնին. Արտաշատի թատրոնը 90 տարեկան է

Մշակութային

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նշում է պետական կարգավիճակ ստանալու 90-ամյակը եւ շենքի կառուցման 80-ամյակը։ Թատրոնի տնօրեն ԿԱՄՈ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ խոստանում է` հոբելյանի առթիվ թատրոնը հանդես է գալու հագեցած միջոցառումների ցանկով: Այդ շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Հանրապետական թատերական փառատոնը, որը տեղի կունենա նոյեմբերի 1-7-ը: Հանրապետության 9 թատրոն իր խաղացանկի լավագույն ներկայացումներով հանդես կգան Արտաշատում` շնորհավորելով գործընկեր թատրոնի հոբելյանը: Բացումը վերապահված է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնին, որը հանդես է գալու «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ:

«Պատրաստ ենք մեկնարկին։ Նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ կատարել ենք։ Կարծում եմ` հանրապետության թատրոնները սիրով եւ պատասխանատվությամբ կխաղան մեր թատրոնում: Հանդիսատեսը կարող է դիտել Հ. Մալյանի անվան թատրոնի «Շրջված երազ», Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Դում-դում իմաստունը եւ անգետները», Վանաձորի թատրոնի «Ամուսնացիր եւ սանձիր կնոջդ» ներկայացումները եւ այլն։ Փակումը լինելու է մեր թատրոնի կողմից՝ «Երկու+երկու»  իրավիճակային կատակերգությամբ»,- մանրամասնեց Կամո Նաղդալյանը եւ շեշտեց, որ այսպիսի ամփոփումով փորձելու են ժողովրդի տրամադրությունը բարձրացնել:

Ի դեպ, հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսված է նաեւ թատրոնի պատմությունն ամփոփող գրքի շնորհանդես, նկարների ցուցադրություն։

«Ունենք գրքի շնորհանդես, որի հեղինակը մեր թատրոնի գրական մասի վարիչ Ռոբերտ Առաքելյանն է: Գրքում ներկայացվում է մեր թատրոնի 90-ամյա պատմությունը:  Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այս 9-ը տասնամյակների ընթացքում աշխատել են հրաշալի դերասաններ ու բեմադրիչներ եւ  գրքում եւս մեկ անգամ նրանց անունը բարձրացնելով` սա նաեւ մեր շնորհակալությունն է նրանց: Մեր թատրոնի բեմում խաղալով` նրանք կարեւոր հետք են թողել: Իսկ նոյեմբերի 15-30-ը մեզ մոտ լինելու է նկարների ցուցահանդես: Արարատի մարզի նկարիչներն են նախաձեռնել այն, եւ  միասին որոշել ենք, որ այդ ցուցահանդեսը նվիրվելու է մեր թատրոնի 90-ամյակին: Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին` մեր կողքին լինելու համար: Փառատոնի կազմակերպչական հարցերն ամբողջովին իր վրա է վերցրել Թատերական գործիչների միությունը: Ծրագիրը բավականին հագեցած է լինելու: Այս մեկ շաբաթն իսկական տոն է լինելու Արարատի մարզի մեր բնակիչների համար», - նշեց Կամո Նաղդալյանը` հրավիրելով փառատոնին մասնակցել հարակից մարզերի բնակիչներին:

Նշենք, որ Հանրապետական թատերական փառատոնին արցախցիների մուտքն անվճար է լինելու: Թատրոնի տնօրենը հատուկ ընդգծեց, որ սա բացառիկ հնարավորություն է մարզային բնակչության համար ավելի մոտ լինել սիրելի թատրոններին եւ վայելել նրանց ներկայացումները, որովհետեւ Արտաշատի թատրոնում առհասարակ առաջին անգամ է անցկացվում թատերական փառատոն:

Ինչ վերաբերում է 90-ամյա թատրոնի խնդիրներին, Կամո Նաղդալյանը շեշտեց, որ դրանք շատ են, բայց քանի որ զրույցի առիթը տոնական է, ուզում է լավ նոտայով ավարտել խոսքը. «Ասեմ, որ առաջիկայում փոխելու ենք լուսաձայնային տեխնիկան: ԿԳՄՍ նախարարության հետ արդեն պայմանավորվածություն ունենք, ներկայացրել ենք հայտը, որ նորոգում եւ փոփոխություն տեղի ունենա: Սա մեծ նվեր կլինի մեր թատրոնին, եւ ավելի ներկայանալի կլինենք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում