Գռզոն շարունակում է թալանել մարդկանց

Ներքաղաքական

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ պատկանող «Flyone Armenia» ավիաընկերությունը շարունակում է դատարկել ուղեւորների գրպանները: Պարզվում է` այս ավիաընկերությունից տոմս գնելը դեռ չի նշանակում, որ տեղ կգտնես ինքնաթիռում: Շատ քաղաքացիներ, անտեղյակ «Flyone Armenia»-ի «բարքերից», գալիս են օդանավակայան եւ մեկնելու ժամանակ հանդիպում տհաճ «անակնկալի»: Եթե չես իրականացրել մինչեւ թռիչքդ օնլայն գրանցում, ապա պետք է վճարես 12 հազար դրամ: Իսկ եթե, այդուհանդերձ, փորձում ես օնլայն գրանցում իրականացնել, ապա կրկին պատրաստ պետք է լինես դատարկել գրպաններդ ու զինվել համբերությամբ:

Բավական խրթին օնլայն գրանցման ժամանակ, ինչը, բնական է, ամեն քաղաքացի «գլուխ չի դնի», հայտնաբերում ես, որ քո ուզած տեղում նստելու համար աթոռը գումար արժե եւ ընդհանրապես` անվճար աթոռ չկա էլ, միայն թե գներն են տարբեր: Ուզո՞ւմ ես բեռներդ հավելյալ երաշխիքներ ունենան, որ ապահով տեղ կհասնեն, կրկին պետք է վճարես: Իսկ չվճարելու, բայց օնլայն պատշաճ գրանցումն իրականացնելու դեպքում` հայտնաբերում ես, որ մեկ փաթեթով, օրինակ, երկու տոմս գնելու դեպքում` ինքնաթիռում մեկը կհայտնվի հյուսիսում, մյուսը` հարավում: Օրինակ, եթե որոշել եք մեղրամիս մեկնել «Flyone Armenia»-ով, ապա պատրաստ եղեք, որ ողջ ճանապարհը անցնելու եք, ասենք, մի սեւամորթի կողքին, իսկ Ձեր նորահարսը` եսիմ որտեղ պետք է նստի: Իրար կողքի նստելը եւս գումար արժե:

Բայց սրանով մղձավանջը` «Flyone Armenia»-ից օգտվելու, չի ավարտվում: Ուղեւորների համար անգամ ջուրն է վճարովի: Մինչդեռ, օրինակ, «Այրոֆլոտի» դեպքում` ուղեւորներին անվճար տալիս են ջուր, սուրճ, թեյ, հյութ, սնունդ, անգամ` գինի, իսկ երեխաներին` նվերներ: Օտարերկրացիներն ուղղակի ապշած են «Flyone Armenia»-ի ճղճիմությունից, որ ջուրն էլ է ծախում իրենց վրա: Ընդ որում` բորդուղեկցորդն ու ուղեկցորդուհիներն էլ, եթե այլ ավիաընկերությունների դեպքում անում են ամեն ինչ, որպեսզի կոմֆորտ պայմաններում ուղևորներն իրականացնեն իրենց թռիչքը, ապա այս դեպքում` նրանք վերածվել են զուտ ապրանք ծախող առեւտրականների: Մնացյալը նրանց համար երկրորդական է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=268597&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը