Սամվել Բաբայանի պնդումներն ակնհայտ դատարկախոսության դրսեւորումներ են. Էդգար Ղազարյան

Ներքաղաքական

Այն, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իր հարցազրույցում հայտարարեց, որ չնայած իր ցանկությանը` չի հրավիրվել Հայաստանի հանրային հեռուստաընկերություն հարցազրույցի, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ, նշանակում է, որ հայաստանյան իշխանությունները Հանրային հեռուստաընկերության միջոցով նրան այլեւս որպես Արցախի նախագահ չեն ճանաչում եւ չեն ցանկանում այդ կարգավիճակում նրան եթեր տրամադրել:

— Սա մաքուր ադրբեջանական մոտեցում է: Մյուս կարեւոր արձանագրումն այն է, որ Շահրամանյանը հայտնել է, որ Հայաստանում, այսինքն` վարչապետը, ամբողջությամբ տեղեկացված է եղել բոլոր այն փաստաթղթերի ստորագրումից, դրանց բովանդակությունից եւ գործընթացներից, որոնք այդ պահին տեղի են ունեցել Արցախում: Իսկ փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 19-ին: Ամսաթվերը շեշտում եմ, որովհետեւ Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը հրավիրվել էր սեպտեմբերի 22-ին, դրանից 3 օր հետո: Եվ, փաստորեն, իմանալով այդ հրամանագրի գոյության, ստորագրման հանգամանքների մասին, որովհետեւ Շահրամանյանն ասում է, որ իրենք ստորագրել են ուղղակի Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու նպատակով, Նիկոլ Փաշինյանն այդ օրը կառավարության նիստում հայտարարեց, որ Արցախի ժողովրդին բնաջնջման վտանգ չի սպառնում, նրանք կարող են խաղաղ, հանգիստ ապրել Արցախում: Դրանով նա տեղեկատվությամբ սնուցեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Արարատ Միրզոյանին հակադարձում էր` Նիկոլ Փաշինյանին հղում անելով: Շատ կարեւոր էր պատերազմի մասին տեղեկությունը, որովհետեւ մեր հայ հասարակության մեջ, հատկապես ՔՊ ներկայացուցիչների կողմից, փորձում էին մանիպուլյատիվ կերպով ներկայացնել, որ Արցախի վրա ռազմական ներխուժումը եղել է նախագահի ընտրության հանգամանքով պայմանավորված: Իսկ Շահրամանյանը հստակ, այդ պահին նաեւ որպես ԱԽ քարտուղար, նախկինում ԱԱԾ տնօրեն, հայտարարեց, որ իրենք ունեցել են հստակ տեղեկություններ` սպասվող ադրբեջանական ագրեսիայի մասին` նույնիսկ մինչեւ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ մինչեւ Արցախի նախագահի ընտրությունը:

— Պարոն Ղազարյան, իսկ ի՞նչ կասեք Արցախի նախկին ԱԽՔ-ի` Սամվել Բաբայանի հասցեին հնչեցրած Սամվել Շահրամանյանի գնահատականների մասին:

— Այդ հարցազրույցում շատ կարեւորում եմ Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների անհիմն եւ անբովանդակ լինելու բացահայտումը: Մասնավորապես, որ Սամվել Բաբայանը Ադրբեջանի կողմից նախընտրելի թեկնածու չի եղել բանակցությունների համար, ինչի մասին Շահրամանյանը ասաց, որ ադրբեջանցիները  նրա հետ շփումների որեւէ ցանկություն չեն հայտնել: Եվ պարզ էր, որ ադրբեջանցիների հետ չէր կարող լինել բանակցային որեւէ այլ բովանդակություն, քան այն, ինչ մինչ այդ հայտարարել էր Իլհամ Ալիեւը: Իսկ վերջինը դեռ 2021 թվականից հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր գոյություն չունի: Եվ եթե հայերը որոշում կայացնեին` մնալ, ապրել Արցախում, ապա որպես ազգային փոքրամասնություն, նրանք չէին ունենալու որեւէ այլ կարգավիճակ, քան այն, որն ունեն Ադրբեջանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները: Հետեւաբար, Սամվել Բաբայանի պնդումները ինչ-որ ինքնավար մարզի, հայերի` այնտեղ ապրելու արտոնության մասին, ակնհայտ դատարկախոսության դրսեւորումներ են:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ