Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է. այն երկրորդի նման չէ. Նուռ Նադա

Միջազգային

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացնելու համար Իսրայելից տարիներ կպահանջվեն: Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի խոսքով` Եգիպտոսը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում ճգնաժամի տարածումը կանխելու համար: Նա դատապարտել է քաղաքացիական անձանց դեմ իրականացված բոլոր գործողությունները:

Եգիպտոսի նախագահն Իսրայելից պահանջել է հրաժարվել Գազա ցամաքային ներխուժումից եւ զգուշացրել նման քայլի ծանր հետեւանքների մասին: Այս մասին Մոսկվայում կայացած Յալթայի միջազգային համաժողովի շրջանակում «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Կահիրեի գիտության կառավարման Սադաթ ակադեմիայի (Եգիպտոս) տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր ՆՈՒՌ ՆԱԴԱՅԻ հետ:

— Եգիպտոսը հյուսիս-արեւելքում սահմանակցում է Իսրայելին, Գազայի հատվածում՝ Պաղեստինին: Ձեր շուրջը հիմա հարեւանները պատերազմում են, ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:

— Սա լրիվ անարդար ագրեսիա է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ: Նրանք խաղաղ ժողովուրդ են, իսկ Իսրայելն ունի լավագույն զենքերը` Միացյալ Նահանգների շնորհիվ: Եվ այս իրավիճակում պրակտիկապես ամբողջ արեւմտյան երկրներն  աջակցում են Իսրայելին: Մինչդեռ Պաղեստինի ժողովուրդը պայքարում է իր հողում, իր հայրենիքում ապրելու համար, իսկ Իսրայելի ժողովուրդը հայտնվել են այդտեղ տարբեր երկրներից: Նրանք իրավունք չունեն վռնդել Պաղեստինի ժողովրդին իրենց տներից, իրենց հողից, բայց այսօր տեսնում ենք, որ զոհվում են պաղեստինցի երեխաներ, կանայք: Նրանք հիմա ապրում են սարսափելի աղքատ պայմաններում: Կարծում եմ` աշխարհի արդարները պետք է կասեցնեն այսպիսի ողբերգական գործընթացները, որոնք մինչեւ այժմ տեղի են ունենում: Սա ամբողջ աշխարհը տեսնում է, բայց ոչ մեկը չի օգնում: Իհարկե, կան որոշ երկրներ, որոնք սատարում են խոսքերով, բայց նյութապես կամ արդյունավետ որեւէ գործողություն չեն անում: Իրավիճակը շատ ծանր է եւ ոչ միայն Պաղեստինում, այդպիսի ողբերգություններ տեղի են ունենում ամբողջ աշխարհում` Ասիայում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում: Սրանով կապիտալիստական համակարգը փորձում է հաղթահարել գլոբալ եւ դաժան տնտեսական ճգնաժամը:

— Բայց աշխարհը ակտիվորեն արձագանքում ու սատարում է Ուկրաինային, ինչպե՞ս հասկանալ, որ աչք էին փակում, օրինակ, երբ Արցախում հայեր էին զոհվում ու գերեվարվում:

— Սրանք երկակի ստանդարտներ են եւ ընդհանրապես կապ չունեն ժողովրդավարություն հետ, ինչի մասին այդքան խոսում են: Կապիտալիստական դիկտատուրան է հիմա կառավարում աշխարհը` առանց խղճի եւ մարդկային զգացմունքների: Սա ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, այն ժամանակ էլ միլիոնավոր խաղաղ ժողովուրդ զոհվեց: Այնպես որ, ինչ կատարվում է հիմա աշխարհում, սա նոր համաշխարհային պատերազմ է: Երրորդ համաշխարհային պատերազմը երկրորդի նման չէ. սա նոր տարբերակն է: Դրա համար էլ աշխարհում ամեն տեղ ազգերը տառապում են, իսկ միջազգային կառույցները` ՄԱԿ-ից սկսած, խոսքեր ասելուց բացի` ոչնչով չեն զբաղվում:  Միջազգային կառույցները դարձել են լոկ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական զենքը:

— Ի հեճուկս բազմաթիվ երկրների` Եգիպտոսը դեմքով չշրջվեց Ռուսաստանին, ավելին` Ձեր ելույթում խոսում էիք, թե ինչպիսի տնտեսական մեծ ձեռքբերումներ ունեք դրա շնորհիվ: Կմանրամասնե՞ք:

— Այո՛, Եգիպտոսը սատարում է Ռուսաստանին: Ավելին` այս պահին իմ նախաձեռնությամբ խորհրդարանում ձեւավորվում է Ղրիմ-Եգիպտոս պատգամավորական բարեկամական խումբ, թեպետ մեր խորհրդարանում պատգամավորների 90 տոկոսն էլ Ղրիմի բարեկամներն են: Հիմա մեր խնդիրն է, որ պաշտոնապես լինի Ղրիմի ու Ռուսաստանի եւ Եգիպտոսի պատգամավորների  բարեկամական խումբ: Ինչպես Խորհրդային միությունը, այնպես էլ Ռուսաստանը Եգիպտոսի համար նշանակում է ունենալ 1200 կառուցված գործարան` դեռեւս 60-ական թվականններից: Եգիպտական բանակի զենքի 80 տոկոսը ռուսական է: Եգիպտոսում Ռուսաստանի կողմից արված ներդրումները հասնում են 13 միլիարդ դոլարի: Առեւտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 6 միլիարդ դոլար է: Այս պահին մեր եւ աֆրիկական երկրների տնտեսական կապերը Ռուսաստանի հետ էլ ավելի են զարգանում` Արեւմուտքի եւ Միացյալ Նահանգների կողմից ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ֆոնին:  

— Եգիպտոսը տեւական լարված հարաբերություններից հետո Թուրքիայի հետ վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները: Հիմա ինչպե՞ս է  Ձեր երկիրը վերաբերվում Թուրքիային:

— Հիմա մեր ունեցած հարաբերությունները Թուրքիայի հետ կարելի է համարել բնական: Այո, կար ժամանակ, երբ Թուրքիան սատարում էր մուսուլման եղբայրներին եւ հրահրում ընդդեմ Եգիպտոսի ղեկավարության եւ ժողովրդի: Բայց  Եգիպտոսը չընկրկեց մուսուլման եղբայրների առաջ: Մենք ասացինք, որ ուզում ենք ստեղծել մեր ժողովրդավարական հանրապետությունը` հեռու կրոնից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մոսկվա-երեւան

https://iravunk.com/sim/?p=268592&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ