Այս պարագայում խոսել «խաղաղության խաչմերուկ»-ի մասին, տեղին չէ. Սեյրան Օհանյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված «խաղաղության խաչմերուկ»-ին, ասաց, որ ծրագիրը հայկական շահին միտված չլինելու պարագայում` կարող է մեր երկրի համար ճակատագրական վախճանի հանգեցնել:
— Ակնհայտ է, որ Արցախում տեղի ունեցածից հետո հաջորդ քայլը լինելու է թուրք-ադրբեջանական տանդեմի` «Մեծ Թուրանի» նպատակի իրագործումը: Այս պարագայում խոսել «խաղաղության խաչմերուկ»-ի մասին, սեղմել թշնամու ձեռքը, երբ նա քեզ ճնշում է, քո համերկրացիներին բռնագաղթեցրել է, ցեղասպանություն է իրականացրել, ապօրինի «հակաահաբեկչական» գործողություններ է իրականացրել, տեղին չէ:
https://iravunk.com/sim/?p=268587&l=am/

