Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ անճաշակ արվեստի գործեր չտեղադրվեն մեր քաղաքում. ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր, Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ հետ:

Վանաձորում Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը շատերի մոտ դժգոհություն է առաջացրել: Ըստ Ձեզ, նման «արվեստի» գործ ստեղծելու մեղավորը քանդակագո՞րծն է, թե՞ պատվիրատուն:

— Ամեն անգամ, երբ այսպիսի մի «գլուխգործոց» է հայտնվում, սկսում են քննադատել քանդակագործին: Մինչդեռ դրա փոխարեն՝ լավ չէ՞ր լինի հայտնաբերել պատվիրատուին՝ նրան, ով այս անճաշակության համար առաջին պատասխանատուն է: Ես կարծում եմ, որ ամենակարեւորը պատվիրատուն է, նրա ճաշակն է: Իհարկե, կան արվեստագետներ էլ, ովքեր առանց պատվիրատուի են աշխատում: Բայց եթե արվեստի գործն ունի պատվիրատու, ապա նա է ամբողջ պատասխանատվության կրողը: Դրա համար պետք չէ մեղադրել արվեստագետին՝ վատ աշխատանքի համար, քանի որ հիմնականում այդ անճաշակությունը լինում է պատվիրատուի պատճառով:

Դուք նշում եք պատվիրատուի սխալը, բայց չէ՞ որ արվեստագետն ինքը կարող է մատնացույց անել պատվիրատուին եւ ասել, որ տգեղ կստացվի, եթե այդպես քանդակի: Եթե իմանայիք, որ պատվիրատուի «ճաշակով» պետք է արձան կառուցվի, եւ այդ անճաշակ արձանի կողքին լինելու է Ձեր ազգանունը, Դուք կանեի՞ք դա: Չե՞ք կարծում, որ արվեստագետի մեղավորությունն էլ կա:

— Իհարկե, կա, բայց միշտ չէ, որ արվեստագետը ստեղծագործելիս հասկանում է, թե ինչ է անում: Նույնիսկ երբ անհատական ցուցահանդեսներ են լինում, շատ լավ կլինի, որ մեկը կողքից (ով հասկանում է արվեստից, արժանի է գնահատական տալու) նշի այն թերությունները, որոնք նկատում է: Արվեստագետը որեւէ գործ ստեղծելիս շատ բաներ չի նկատում: Եվ հետո մեր ժամանակներում այսօր նաեւ ընկնում են գումարի ու հայտնիության հետեւից էլ: Ի վերջո, որքան կարելի է Երեւանի կենտրոնը լցնել անճաշակ արձաններով:

Չե՞ք կարծում, որ դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները:

— Այո, պետք է լինի պրոֆեսիոնալ հանձնաժողով: ԽՍՀՄ-ի ժամանակ և դրանից հետո կար այդ հանձնաժողովը: Ես եղել եմ պետական մրցանակի հանձնաժողովի նախագահ:

Նախկինում արձան կամ հիշատակի կոթող տեղադրելու համար ի՞նչ ճանապարհ էին անցնում:

— Եթե քաղաքում կարեւոր արձան պետք է տեղադրվեր, անցկացվում էր մրցանակաբաշխություն, որին մասնակցում էին լավագույն մասնագետները: Լինում էր ցուցահանդես Նկարիչների միությունում: Հետո պրոֆեսիոնալ հանձնաժողովը գնահատում էր աշխատանքները` էսքիզային վիճակում: Այնուհետեւ պատվիրատուն արձանի համար գումար էր հատկացնում: Այդ աշխատանքի պրոցեսի ժամանակ էլ այդ նույն պրոֆեսիոնալ հանձնաժողովը գնում, հետևում էր աշխատանքի ընթացքին: Օրինակ` մենք հետեւել ենք Արա Շիրազի «Անդրանիկ» արձանի, Դավիթ Բեջանյանի «Առնո Բաբաջանյան» արձանի աշխատանքների ընթացքին:

Ստեղծագործական վեճեր շա՞տ էին լինում:

— Եղել են ստեղծագործական վեճեր, բայց, վերջիվերջո, եկել ենք միասնական ընտրության: Իհարկե, լինում են տարբեր կարծիքներ: Հետո հասկանում ես, որ մեկը մյուսի ընկերն է, մեկը մյուսի աշխատանքն է ուզում առաջ տանի: Բայց դա, այնուամենայնիվ, պրոֆեսիոնալների աշխատանք է: Մարդիկ են, որոնք հասկանում են այդ գործից եւ կարող են իրար հետ վիճել: Հավասարը հավասարի հետ պետք է վիճի, ոչ թե արվեստից հեռու մարդկանց հետ լինեն այդ վեճերը: Ցավոք, այսօր Երեւանում շարունակվում է այն վատ ավանդույթը, որ ինչ-որ մեկը, ով արվեստի հետ կապ չունի, բժիշկ է եւ, չգիտես ինչու, իրեն թվում է, որ հասկանում է արվեստից, կարող է Օհան Դուրյանի արձանը պատվիրի՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը:

Ըստ Ձեզ, Օհան Դուրյանի արձանը արժանի՞ է քննադատության:

— Արժանի է քննադատության պատվիրատուն, բայց ոչ հեղինակը, ով հիանալի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է: Իզուր չէ, որ պատվիրատուն ասում էր` մենք ահագին խառնվել ենք աշխատանքի պրոցեսին: Ինչո՞ւ պետք է պատվիրատուն խառնվի արվեստի աշխատանքին: Ահա այս մոտեցումն է, որ վատ արդյունք է տալիս: Խնդիրները շատ բարդ են: Դա ավելի շատ վերաբերում է իշխանությանը: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ անճաշակ արվեստի գործերը չտեղադրվեն մեր քաղաքում: Չի կարելի հասարակական միջավայրում արձաններ դնել՝ առանց պրոֆեսիոնալների կարծիքը հաշվի առնելու: Բազմիցս եմ այս խնդրի մասին սոցցանցերում գրառում արել, բայց, չգիտես ինչու, դեռ արձագանք չկա: Ինչո՞ւ չի կարելի հանձնաժողով ստեղծել՝ ճարտարապետներից, հայտնի արվեստագետներից կազմված: Նրանք փորձառու մարդիկ են, եւ իրենք պետք է հայտնեն իրենց կարծիքը, այլ ոչ թե այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ բնագավառի հետ:

Այսինքն` այսօր արձան պատվիրելը նմանվել է գերեզմանաքար պատվիրելո՞ւն:

— Իհարկե, այսօր դա նմանվել է գերեզմանոցում արձան պատվիրելուն: Այսինքն` մասնավոր մարդկանց գերեզմանաքար պատվիրելու ճաշակին է նմանվել, որոնք բավականին հեռու են արվեստից: Մարդը գերեզմանոցի համար հարազատի արձանն իր ճաշակով կարող է պատվիրել, բայց չի կարելի նման մոտեցմամբ պատվիրել արձան քաղաքում տեղադրելու համար, որը կլինի բոլորի համար:

Չե՞ք կարծում, որ ծիծաղելի վիճակում կհայտնվենք, եթե մեր երկրի պատմամշակութային կոթողները  որոշվեն  պատվիրատուի  ճաշակով:

— Այո, այսօր մի մարդ, ով գումար ունի եւ ում հետ հաց է կերել, կարող է որոշել, որ տվյալ մարդու արձանը պետք է տեղադրվի բոլորի համար: Այսինքն` մեր քաղաքի ու ժողովրդի համար: Լավ է, թե վատ, նշանակություն չունի, նա իր «զոռբայությամբ» անում է: Եվ կարելի է ասել, որ նոր «զոռբայությունը» անում են քաղաքական իշխանությունները: Չեն հարցնում մասնագետների կարծիքը` արժի՞, թե՝ չարժի: Եվ ընդհանրապես արձան արժի՞ տեղադրել տվյալ մարդու համար: Միգուցե լինի կիսանդրի կամ որեւէ խորհրդանշական սիմվոլ: Հազար հարցեր կան...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում