Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի. Էդուարդ Շարմազանով

Թեմա

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի…

Քաղաքական գործիչների զենքը նախ միտք ու ծրագիր պարունակող խոսքը պետք է լինի, ոչ թե գործողությունների իմիտացիան։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։

Մեկ բառով կարելի է որակել՝ քաոս։

Այո, քաոս։

Բոլորը բոլորին մեղադրում են, բոլորը խոսում են, բոլորը պահանջում են։

Խոսացող կա ինչքան ուզես, բայց խոսքը լսող չկա։

Նման իրավիճակը հատուկ է շոկային հասարակություններին։

Նման իրավիճակներում ռացիոնալ խոսքը իր տեղը զիջում է մի կողմից պսեւդոազգայնականությանն ու պոպուլիզմին, իսկ մյուս կողմից՝ պարտվողականությանն ու հուսահատությանը։

Դժբախտաբար հաճախ մենք էլ ՝քաղաքական գործիչներս, ընկնում ենք այդ ալիքի տակ ու սեփական գաղափարներն առաջարկելու փոխարեն դառնում ենք պոպուլիզմի զոհը։

Իշխանությունն ամեն օր մի անհեթեթություն է դաշտ նետում, մենք էլ լուրջ դեմքով ու ջանասիրաբար փորձում ենք հերքել այդ անհեթեթությունը՝ ակամայից խաղալով ռեժիմի քարոզչական խաղը։

Իսկ ի՞նչ է պետք անել։

Պետք է երբեմն դադար տալ, ընկալել իրավիճակը, գնահատական տալ, գույքագրել եղած-չեղածը ու նոր ծրագրային առաջարկ անել հանրությանը։

Հակառակ դեպքում ոչինչ չի ստացվելու։

Առանց իրավիճակի սթափ գնահատականի ու քայլերի ռազմավարական պլանավորման անհնար է հախուռն գործողություններով դրական փոփոխություն ակնկալել։

Քաղաքական ուժերը կներեք, բայց ժողովրդին գաղափարներ առաջարկող ու այդ գաղափարի համար պայքարն առաջնորդելու համար են, այլ ոչ թե ՝«գնանք տեսնենք ժողովուրդն ի՞նչ է ասում, այդպես էլ անենքի» համար։

Այդ կեղծ ու պոպուլիստական թեզը հարկավոր է հանել մեր ուղեղներից։

Պետք է այթընտրանք առաջարկել հասարակությանը, իսկ եթե չկա՞ այլընտրանք՝ մտածել, պրպտել, քննարկել,  լսել, բանավիճել այնքան ժամանակ, մինչեւ ծնվի այդ ծրագրային այթընտրանքը։

Թե չէ «դավաճան», թալանչի», «հողատու» կամ «կոռումպացված» շրջապտույտից դուրս չենք գալու։

Դժվար բան եմ ասում, բայց սա է ճանապարհը։

Անհնար է պոպոպլիստներին հաղթել պոպուլիզմի դաշտում, փողոցային պայքարի ինստրուկտորներին էլ՝ փողոցում։

Մեր ուժը պետք է լինի մեր միտքը, ազգային ու պետականաստեղծ միտքը։

Հակառակ դեպքում գնալ մայրաքաղաքում միտինգներ անել ,իսկ մարզերում հանդիպումներ առանց հստակ մշակված այլընտրանքային ծրագրի ու առաջարկների՝ արդյունավետ չէ։

Հասարակության հետ պետք է տարվի բովանդակային ու ազգային-պետական արժեքների վրա հիմնված քարոզչական աշխատանք ե՛ւ Աժ-ում, ե՛ւ եթերում, ե՛ւ սոցիալական ցանցերում։

Թե չէ միտինգ անել միտինգ անելու համար, կամ հանրային մեծ հանդիպումներ կազմակերպել առանց մարդկանց էմոցիոնալ շոկից հանելու ու այլընտրանքային ծրագիր առաջարկելու «Սիզիփոսյան աշխատանքի» նման մի գործողություն է լինելու։

Երբ չգիտես ի՞նչ անել, պետք չէ անել ինչ պատահի։

Կարող է հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք»։

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ