Բաքվում այսօր կընթանա Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական «դատական նիստը»
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 1-ին Բաքվի դատարանում կսկսվի այս տարվա հուլիսին Լաչինից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչաչտրյանի դատական նիստը՝ զինվորական դատավոր Ռամզան Աղաևի նախագահությամբ, հայտնում է ԱՊԱ-ն։
Հիշեցնենք, որ Խաչատրյանին մեղադրում են 1991 թ․ Մեշալի գյուղում, ենթադրաբար, ադրբեջանցիների դեմ կատարած հանցագործությունների մեջ։ Ինքը՝ Խաչատրյանը կտրականապես հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները։

