Ուկրաինական պատերազմի կտրուկ շրջադարձը

Վերլուծություն

Ի­հար­կե, մեր մեծ տա­րա­ծաշր­ջա­նի ի­րո­ղութ­յուն­նե­րին զու­գա­հեռ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=268540&l=am), Ա­լիե­ւը, ա­սենք նաեւ Նի­կո­լը, չեն կա­րող ու­շադ­րութ­յու­նը շե­ղել նաեւ այն ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից, ո­րոնք զար­գա­նում են Ուկ­րաի­նա­յում: Ընդ ո­րում, Իս­րա­յե­լի շուրջ ձե­ւա­վոր­վող մթնո­լորտն ակն­հայ­տո­րեն սկսել է ա­մե­նա­լուրջ եւ ա­մե­նա­գործ­նա­կան օ­ժան­դա­կութ­յու­նը ցու­ցա­բե­րել Մոսկ­վա­յին՝ ուկ­րաի­նա­կան թա­տե­րա­բե­մում:

Ա­վե­լին, Ուկ­րաի­նա­յում սկսել է գե­րիշ­խող դառ­նալ այն տրա­մադ­րութ­յու­նը, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում զար­գա­ցում­նե­րը ոչ թե պար­զա­պես ըն­թա­նում են Կիե­ւի հա­մար վատ­թա­րա­գույն սցե­նա­րով, այլ, ըստ էութ­յան, կա­րե­լի է «Զե­լենս­կու մա­հա­խո­սա­կա­նը հա­մա­րել»: Աղբ­յուր­նե­րից մե­կը պատ­կե­րը ներ­կա­յաց­նում է այս­պես. «Իս­րա­յե­լը սկսում է պա­տե­րազ­մի երկ­րորդ փու­լը, ո­րը կնե­րա­ռի ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն։ Նե­թան­յա­հուն ա­ռաջ է քա­շում իր դիր­քե­րը` հայ­տա­րա­րե­լով եր­կա­րա­տեւ պա­տե­րազ­մի մա­սին: Աշ­խար­հում պա­ռակ­տում է սկսվել, ԱՄՆ-ն­ ու Եվ­րո­պան, որ­պես Իս­րա­յե­լի (եւ Ուկ­րաի­նա­յի) դաշ­նա­կից­ներ, մնա­ցել են մե­նակ: Այս­տեղ հիմ­նա­կան հարցն այն է, թե արդ­յոք ո­րե­ւէ մե­կը կմիա­նա՞, եւ ինչ­պե՞ս կմաս­նակ­ցեն այս պա­տե­րազ­մին ա­րեւմտ­յան երկր­նե­րը։

Ա­մե­նա­հա­վա­նա­կան սցե­նա­րով, այս կամ այն ձե­ւա­չա­փով կոնֆ­լիկ­տի մեջ ներ­քաշ­վե­լու է ԱՄՆ-ը, նրան հա­ջոր­դե­լու է Եվ­րո­պան, ա­ռա­վել եւս, ե­թե խա­ղի մեջ մտնեն Լի­բա­նա­նը, Հոր­դա­նա­նը, Ի­րա­նը, Ե­մե­նը, սի­րիա­կան խմբե­րը եւ թուր­քե­րը: Հարց է նաեւ, թե  ինչ­պես կվար­վեն այն­պի­սի ֆի­նան­սա­կան կենտ­րոն­ներ, ինչ­պի­սիք են Քա­թա­րը, Սաուդ­յան Ա­րա­բիան, ԱՄԷ-ն­ եւ այլն. ե­թե նրանք էլ լիո­վին մխրճվեն մեր­ձա­վո­րա­րե­ւել­յան մեծ խա­ղի մեջ (իսկ դա չա­նել ար­դեն չեն կա­րող, քա­նի որ իս­լա­մա­կան աշ­խար­հում կվե­րած­վեն դա­վա­ճա­ննե­րի), ինչ­պես որ հայ­տա­րա­րել են, սա ամ­բող­ջո­վին կփո­խի աշ­խար­հը»:

Եվ ա­մե­նավ­տան­գա­վո­րը, որ նման ի­րա­վի­ճա­կում Ուկ­րաի­նա­յի հա­մար կան­խա­տե­սում են հենց ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րը. «Հա­մաշ­խար­հա­յին նման սցե­նա­րի դեպ­քում ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մը կդա­դա­րեց­վի, կամ կա­ռա­ջա­նա նոր տա­րածք­ներ կորց­նե­լու ռեալ վտանգ, որն ար­դեն իսկ տե­սա­նե­լի է Ավ­դեեւ­կա­յում եւ կտա­րած­վի այլ ուղ­ղութ­յուն­նե­րով (­Խար­կով, Դ­նեպր, Օ­դե­սա, մի­գու­ցե` Կիեւ եւ կենտ­րո­նա­կան Ուկ­րաի­նա): Քա­նի որ Ա­րեւ­մուտ­քը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում եր­կա­րող հա­կա­մար­տութ­յան դեպ­քում, ինչ­պես նաեւ Չի­նաս­տա­նի հետ հա­կա­մար­տութ­յունն աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով, չի կա­րո­ղա­նա զենք մա­տա­կա­րա­րել մի քա­նի ճա­կատ­նե­րի, եւ «բա­յալստ» երկր­նե­րի ցան­կում ա­ռա­ջին տե­ղում է Ուկ­րաի­նան: Զի­նամ­թեր­քի պա­կա­սը կթան­կաց­նի գի­նը: Նավ­թի գնե­րի ա­ճը զար­գա­ցող երկր­նե­րում հա­մաշ­խար­հա­յին ճգնա­ժամ կա­ռա­ջաց­նի։ Ուկ­րաի­նա­յում նույն­պես կլի­նեն դե­ֆի­ցիտ­ներ եւ գնա­ճի աճ …»:

­Սա դեռ վտանգ­նե­րի մի մասն է: Ուկ­րաի­նական աղբ­յուր­նե­րը նա­եւ այն կար­ծի­քին են, որ շատ մեծ են դար­ձել ԵՄ-ում, եւ աշ­խար­հում կսկսվեն կրո­նա­կան հա­կա­մար­տութ­յուն­նե­րը, ա­հա­բեկ­չութ­յան ա­ճը: Իսկ այդ դեպ­քում, երբ Եվ­րո­պան սկսի կենտ­րո­նա­նալ սե­փա­կան խնդիր­նե­րի վրա, ուկ­րաի­նա­կան թե­ման ար­դեն ոչ թե երկ­րոր­դա­կան, այլ՝ տա­սե­րոր­դա­կան մա­կար­դակ կտե­ղա­փոխ­վի՝ ֆի­նան­սա­կան եւ ռազ­մա­կան օգ­նութ­յան գործ­նա­կա­նում լիա­կա­տար դա­դա­րեց­մամբ հան­դերձ: Եվ հաշ­վի առ­նե­լով, որ նման բարդ ի­րա­դար­ձութ­յու­նն­երին ըն­դա­ռաջ, Ռու­սաս­տանն ար­դեն հասց­րել է իր ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը հնա­րա­վո­րինս տե­ղա­փո­խել ռազ­մա­կան ռել­սե­րի: Չու­նի վա­ռե­լի­քի, պա­րե­նի խնդիր:

«Դժ­վար ժա­մա­նակ­ներ են գա­լիս: Զե­լենս­կու ժա­մա­նա­կը ան­ցել է: Լա­վա­գույն տար­բե­րա­կը, ե­թե ան­գամ շա­տե­րը դա­վա­ճա­նութ­յուն հա­մա­րեն, օր ա­ռաջ Մոսկ­վա­յի հետ ցան­կա­ցած պայ­մա­նով հաշ­տութ­յունն է»,- ամ­փո­փում է աղբ­յու­րը:

Այն, որ այս ա­մե­նի հետ մեկ­տեղ ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներն ա­ռա­ջին պլա­նում են պա­հում Ավ­դեեւ­կա­յում ռու­սա­կան հար­ձա­կումը՝ այն ներ­կա­յաց­նե­լով, որ­պես Ուկ­րաի­նա­յի հեր­թա­կան մեծ պար­տութ­յան հա­վա­նա­կան օբ­յեկտ, ար­դեն իսկ Կիե­ւի հա­մար ա­հա­զանգ է, որ Ա­րեւ­մուտ­քում կան տրա­մադ­րութ­յու­ննե­րի էա­կան փո­փո­խութ­յուն­ներ: Ա­ռա­վել եւս, որ սրա­նից զատ, ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը խո­սում են նաեւ սպաս­վող ռու­սա­կան այլ մեծ հար­ձա­կում­նե­րի մա­սին, ո­րոնք, ի դեպ, ի­րոք միան­գա­մայն հա­վա­նա­կան են: Իսկ թե այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում ինչ ռազ­մա­կան պատ­կեր կձե­ւա­վոր­վի ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում, դա ար­դեն շատ ա­րագ կա­րող է տե­սա­նե­լի դառ­նալ:

Այս հե­ռան­կար­նե­րը, ի­հար­կե, Ա­լիե­ւին ու Նի­կո­լին հու­շում են, որ ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին Մոսկ­վան կա­րող է եւ ձեր­բա­զատ­վել ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի կա­պանք­նե­րից: Ընդ ո­րում, դրա­նից դուրս գա­լով շատ ա­վե­լի մար­տու­նակ բա­նա­կով եւ տնտե­սութ­յամբ, քան ու­ներ 2022թ. սկզբնե­րին: Եվ այն, որ այդ դեպ­քում Մոսկ­վան կներ­կա­յաց­նի հայտ՝ Հա­րա­վա­յին Կով­կա­սում թու­լա­ցած դիր­քե­րը վե­րա­կանգ­նե­լու ա­ռու­մով, դա եւս մոտ ա­պա­գա­յի հնա­րա­վոր սցե­նար­նե­րից է:

­Կարճ ա­սած, ակն­հայտ է, որ տա­րա­ծաշր­ջա­նը կտրուկ եւ ա­րագ փո­փո­խութ­յուն­նե­րի փու­լում է, եւ վայ նրան, ով սխալ կհաշ­վար­կի փո­փո­խութ­յուն­նե­րի հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը կամ զար­գա­ցում­նե­րից հետ կմնա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում