Ո՞ւր է տանում Նիկոլ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վարում է ընդգծված հակառուսական քաղաքականություն, նպատակ է դրված Հայաստանն ամբողջությամբ կտրել Ռուսաստանից եւ տանել դեպի Արեւմուտք: Ու այս ճանապարհին Փաշինյանն ու իր թիմը որեւէ բանի առջեւ կանգ չեն առնի, քանի որ հակառուսական քաղաքականությունը Փաշինյանի համար հնարավորություն է պահել իր իշխանությունը, որովհետեւ եթե առաջ նախկիններին մեղադրելով էր նա իշխանությունը պահում, ապա 5 տարի անց այդ միջոցն այլեւս էֆեկտիվ չէ: Իսկ հակառուսական քաղաքականությունը հնարավորություն է բոլոր մեղքերը, պարտություններն ու ձախողումները բարդել ՌԴ-ի վրա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբի փորձագետ, քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Սակայն այդ արեւմտյան ուղղությունը, շեշտեց նա, ՀՀ-ին ու հայ ժողովրդին ընդհանրապես որեւէ երաշխիքներ ու առավել եւս որեւէ կոնկրետ առաջարկներ չի տվել. «Հայ-ռուսական հարաբերություններից հրաժարվելը, ՌԴ հետ դաշնակցային հարաբերությունները խզելը մեզ ուղղակի դնելու է շատ ծանր իրավիճակի մեջ: Ուկրաինայի ու Մոլդովայի օրինակը մեր բոլորիս աչքի առաջ է, եւ իզուր չէ, որ վերջին շրջանում հատկապես ակտիվացել է Միխայիլ Սահակաշվիլին: Ցավով պետք է նշեմ, որ առաջիկայում մենք ականատես կլինենք էլ ավելի ընդգծված հակառուսական քայլերի ու գործողությունների»:

Քաղաքագետի խոսքով, Գրանադայում տեղի ունեցած հանդիպումը Նիկոլ Փաշինյանի պարտությունն էր եւ դրան հաջորդած Բիշքեկ մեկնելուց հրաժարվելը, որտեղ կարող էր տեղի ունենալ իր եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, այդ պարտությունը միայն հաստատեց: Պարզ է, որ Ալիեւը իր ուզածը ստացել է Արեւմուտքից եւ վստահ ժամանեց ՌԴ նախագահի մոտ, մինչդեռ Փաշինյանը շարունակում է պարտվել դիվանագիտական դաշտում:

«Այս ամենի հիմքը դրեց Պրահան, որտեղ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Դրան հաջորդեց 9-ամսյա շրջափակումը, հետո մենք տեսանք նրա ելույթը Ստրասբուրգում, որտեղ Փաշինյանը հերթական անգամ փորձեց իր ձախողումները բարդել Ռուսաստանի վրա: Ապա նա աղմկահարույց հարցազրույց տվեց Wall Street Journal-ին, որում խոսեց ռուս խաղաղապահներից դժգոհելու եւ ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ապագայի մասին: Փաշինյանի թիմը՝ ռուս խաղաղապահներին վարկաբեկելուց ու Արցախի կորստից հետո, հիմա էլ նպատակ է դրել վարկաբեկել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան՝ հեռանկարում ունենալով այն դուրս բերելու նպատակ», - շեշտեց նա:

Ի վերջո, հարց է հնչեցնում Արման Ղուկասյանը, ի՞նչ երաշխիքներ ենք ստացել մենք Արեւմուտքից՝ ռազմական օգնություն Ֆրանսիայի՞ց: Այն, ըստ քաղաքագետի, դեկորատիվ բնույթ է կրում: Բանախոսը նշեց՝ հակառուսականությանը զուգահեռ շրջանառվում է այն թեզը, թե մենք ուղղություն ենք վերցնում դեպի Արեւմուտք, բայց իրականում հարկ է ասել, որ մենք դեպի անհասկանալին ենք ուղղություն բռնում, ինչը մեր երկիրը նոր մարտահրավերների, ռիսկերի ու վտանգների առաջ է կանգնեցնելու: Եվ հետո, չմոռանանք. «Հայաստանի համար Ռուսաստանը կարեւոր է նաեւ տնտեսական առումով, չմոռանանք ռուսական կապիտալը Հայաստանում եւ դրա ստեղծած աշխատատեղերը, միլիոնավոր տրանսֆերտները, որ տարեկան ստացվում են ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցներից, ՀՀ-ին մատչելի գնով վաճառվող գազը, ներդրումները եւ այլն:  ՀՀ-ն չի կարող ռուսական գազը փոխարինել իրանականով, ինչի մասին է խոսվում է այս ամենի կոնտեքստում, իրանական գազը ավելի թանկ է, ինչը լուրջ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա: Մեր երկրի տնտեսության ռելսերը դեպի ռուսական ու ԵԱՏՄՙ անդամ պետությունների շուկա են տանում, բացի այս, տարեկան միայն 300 մլն դոլար ՀՀ-ն ստանում է ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայից զուտ այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է: Այս ամենը միայն թվարկելով հասկանալի է դառնում, որ Արեւմուտքը չի կարող լինել ՌԴ այլընտրանքը»:

Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ