Նիկոլ Փաշինյանի «վատությունը»՝ ռուսաստանաբնակ հայ աշխատողներին

Վերլուծություն

ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պետդումայի պատգամավորները որոշել են անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Ռուսաստանի կառավարության կողմից Պետդումա ներկայացված օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Այս օրինագծով նախատեսվում էր որոշակի նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Հենց այս հիմքով է, որ թույլատրտվել են այլ երկրների վարորդական իրավունքի վկայականների օգտագործումը Ռուսաստանում։ Դիցուք՝ նման որոշումներ ենք կայացվել Բելոռուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մասով։ 

 

Հայաստանի քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները սկսեցին կիրառվել դեռ 2017-ից, երբ այդ տարվա հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ «Տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության մասին» օրենքը։ Այդպիսով արգելվեց Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնել։ Արդյունքում` ՀՀ վարորդական իրավունքով տաքսու վարորդ աշխատող, կամ տնտեսական այլ գործունեություն իրականացնող ռուսաստանաբնակ հայերից շատերը կորցրին աշխատանքը: Բերենք ընդամենը մեկ օրինակ՝ ռուսական «Յանդեքս» տաքսի ծառայությունը անջատել էր հայկական վարորդական իրավունք ունեցող վարորդներին և կարճ հաղորդագրությամբ զգուշացվել է, որ եթե ցականում են շարունակել համագործակցել իրենց հետ, ապա պետք է ունենան 4 երկրներից մեկի՝ կա՛մ ՌԴ-ի, կա՛մ Բելառուսի, կա՛մ Ղրղզստանի, կա՛մ Ղազախստանի վարորդական իրավունք։ Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ նրանք աշխատում 50 հազար ռուբլով: Այս խոչընդոտը վարորդները կարող են շրջանցել մի դեպքում, երբ ունենան միջազգային վարորդական իրավունքի վկայական, սակայն այդ էլ դեպքում նրանք չեն կարող կատարել վարձու աշխատանք։

 

Օրինագծում նախատեսված փոփոխությունների ընդունումը թույլ կտար ՌԴ-ում գտնվող հայերին ձեռնարկատիրական գործունեություն ծավալել հենց հայկական վարորդական իրավունքով, մինչդեռ այժմ հայերը ստիպված շարունակելու են ՌԴ տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով։ Սա էլ, սակայն, բավարար չէ։ Ովքեր անցել են այդ որակավորումը և քննություն են հանձնել, նրանցից էլ պահանջվում է 2-4 տարվա աշխատանքային փորձ։ Գաղտնիք չէ, որ ՌԴ-ում բնակվող հայերի մի ստվար հատվածի համար տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելը օրվա հացը աշխատելու, իսկ շատերի համար` Հայաստանում գտնվող ընտանիքներին՝ տրանսֆերտների միջոցով ֆինանսապես օգնելու գլխավոր միջոցն էր։ Արդյունքում տուժելու են թե իրենք, թե Հայաստանում գտնվող նրանց ընտանիքները:

Իսկ ինչը՞ ի վերջո ստիպեց ռուսական կողմին գնալ այս քայլին, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ օրինագիծը նախանշված ժամկետներում ընդունելու համար առկա էին բոլոր նախապայմանները։ Ուշագրավ է, որ ռուսական կողմի մտափոխվելն ու «ոտքը կախ գցելը» համընկավ Նիկոլ Փաշինյանի եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթի հետ, որի հիմնական բովանդակությունը հանգում էր Մոսկվայի հասցեին հնչած բողոքներին և քողարկված մեղադրանքներին։ Չմոռանանք, որ «պատմական» ելույթից ընդամենը շաբաթներ առաջ էլ ԱԺ-ն վավերացրեց Հռոմի Ստատուտը, ինչը հենց ռուսական կողմի պնդմամբ` թշնամական քայլ էր դիտարկվել։ Թե ինչ դրական արդյունքներ տվեց Փաշինյանի այս բոցաշունչ ելույթը Հայաստանին` դժվար է ասել, իսկ ահա բացասական հետևանքները իրենց երկար սպասել չտվեցին։ Փաստացի, սա Նիկոլ Փաշինյանի հերթական վատությունն է հայ ժողովրդին, այս անգամ արդեն` ռուսաստանաբնակ հայ աշխատողներին և պատճառն էլ այս իշխանությունների այցեքարտը դարձած անհաշվենկատ արտաքին քաղաքականությունն է, որի բացասական ազդեցությունը շարունակում են իրենց մաշկի վրա զգալ ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ ՀՀ-ից դուրս գտնվող հայերը։

 

Փաշինյանն ու թիմակիցները այնքան են տարվել՝ հանուն սեփական իշխանության պահպանման արևմուտքին ռևերանսներ անելով և որպես արդյունք՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելով, որ մոռացել են պարզ մի իրականություն՝ սփյուռքում և մասնավորապես ՌԴ-ում շատ ավելի մեծ թվով հայեր են ապրում, քան բուն Հայաստանում: Եվ եթե այս իշխանությունները ի վիճակի չեն որևէ կերպ օժանդակել Հայաստանից դուրս ապրող հայերին, ապա առնվազն պետք է զերծ մնան այնպիսի անհաշվենկատ քայլերից, որոնք կբարդացնեն և անհնարին կդարձնեն նրանց կյանքը կեցության երկրներում:

Lurer.com

 

https://iravunk.com/sim/?p=268440&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը