«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»(տեսանյութ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։
Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Իլկայ Գյունդոգանը։ Ջուդ Բելինգեմը 68-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։
Ավելացված ժամանակում Բելինգեմը դարձավ նաեւ հաղթական գոլի հեղինակ:
«Ռեալը» 28 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ «Բարսելոնան» երրորդն է՝ 24 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր
«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)