Նախկին քաղաքապետը լավ կլիներ ներկա լիներ նիստին. երեք տարվա իր կառավարման համար պատասխան ունի տալու. Խաչատրյան

Ներքաղաքական

Երեւանն այլեւս ունի չորս փոխքաղաքապետ, որոնցից երեքը` ՔՊ-ական, մեկը` Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանն է, թեպետ լայնորեն շրջանառվում էին խոսակցություններ, որ Արտակ Զեյնալյանն է ստանձնելու այդ պաշտոնը: Ըստ Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` նույնիսկ չի էլ քննարկվել այդ վարկածը:

— Իսկ ճի՞շտ է, որ Արտակ Զեյնալյանը մտադիր է ՍԴ կամ ԲԴԽ դատավոր ընտրվել, դրա համար էլ չառաջադրվեց փոխքաղաքապետի պաշտոնում:

— Նախ ասեմ, որ ընտրություններին գնալուց առաջ մենք հստակ ունեցել ենք փոխքաղաքապետի եւ խմբակցության ղեկավարի մեր թեկնածուն: Պարոն Զեյնալյանը Երեւանի ավագանու անդամ է, ՍԴ ընտրություններ էլ, որպես այդպիսին, չկան: Այս պահին նա մանդատը վայր դնելու մտադրություն չունի: Ես չեմ կարող ասել, միգուցե պարոն Զեյնալյանը գնում է, օրինակ, ՀՀ վարչապետ, չեմ կարող ասել` ինչ կլինի հետո:

Երեւանի վարչական շրջանների ղեկավարներից քանի՞սը կլինեն «Հանրապետություն» կուսակցությունից: Հայտնի՞ է` ովքեր են նրանք:

— Դեռ պարզ չէ, քննարկումներ կան, բայց որոշում` ոչ: Մենք պաշտոնների բաժանման խնդիր չունենք: Այս հինգ տարին քաղաքապետարանում Երեւանի եւ երեւանցիների համար ենք լինելու: Պաշտոնը նվեր չէ, մեզ համար դա ծառայություն է:

Երեւանի ավագանու երեկվա նիստում բավականին կոշտ մեղադրանքներ հնչեցին «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Ձեր խմբակցության հասցեին: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եկան նկարելու «Քաղաքապետ» ներկայացման «մասովկայի» մի կադր: Նախկին քաղաքապետը լավ կլիներ ներկա լիներ նիստին, որովհետեւ երեք տարվա իր կառավարման համար պատասխան ունի տալու երեւանցիների առաջ: Նա ունի մանդատ ու չի հարգում եւ չի գալիս նիստերին: Քաղաքական կենսագրություն չունեն, նպատակ չունեն, անդամները քաղաքական ճամբարներ են փոխել,  իրենք ընդամենը Նիկոլ Փաշինյանի սարքած քաղաքապետ Հայկ Մարությանի անվան տակ ավագանու նիստերի դահլիճում են:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում