Հինգ տարի գործող իշխանությունը փորձում է մեղադրել հինգ օր իշխանության եկածներին. Գառնիկ Դանիելյան

Ներքաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ` նախորդ շաբաթ Հայաստանում Արցախի ներկայացուցչության առջեւ տեղի ունեցած միջադեպն ակնհայտորեն նախօրոք էր պլանավորած:

— Ծրագրած ակցիա էր, որին ինչ անուն էլ տաս` հարձակում, թե բողոքի ցույց, էությունը չի փոխվում: Այն հայտնի մարդկանց կողմից վարվող այն քաղաքականության ամբողջ գործընթացի շարունակությունն էր, որը նաեւ պատերազմից առաջ փորձում էին գեներացնել Արցախում: Բայց տեսնելով, որ դա Արցախում չի ստացվում, այդ ամենը տեղափոխեցին Հայաստան: Նպատակն այն էր, որ ամեն դիրք ու ճար գործադրեն, որպեսզի գլխավոր մեղավորի, դավաճանի, անհայրենիք իշխանությունների մեղավորության բաժինը հանեն եւ նոր մեղավորներ կարգեն: Արցախցիները, փոխանակ պահանջատեր լինեն իրենց հայրենիքն իրենցից խլած դավաճանից, գնում եւ փորձում են հաշիվ պարզել միմյանց մեջ, ինչը շատ վտանգավոր է եւ կործանարար: Հետեւապես, դիմում եմ մեր սիրելի արցախցի հայրենակիցներին` քույրեր ու եղբայրներ, երբե՛ք չտրվեք այդ կեղծ օրակարգին, չզբաղվեք միմյանց հետ հարցեր լուծելով: Այստեղ կա մեկ մեղավոր եւ այդ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն ու իշխանական այս խմբակն է: Ունենալով հինգ տարվա իշխանություն` սրանք ամեն ինչ արեցին, որպեսզի Արցախը հայաթափեն, հանձնեն թշնամուն, Պրահայում ստորագրեն փաստաթուղթ, որով ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` այն դեպքում, երբ Ադրբեջանը, ինչպես կապիտուլյանտը հայտարարեց, հստակ ոչ մի քառակուսի կիլոմետր չի նշում: Հինգ տարի գործող իշխանությունը փորձում է մեղադրել հինգ օր իշխանության եկածներին: Ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվում, որ երբ որդեկորույս հինգ ծնող կառավարության առջեւ կամ Եռաբլուրում հավաքվում է, անմիջապես հազարավոր կարմիրբերետավորներ հավաքվում ու ամենակոշտ ու ամենաբիրտ միջոցներով են վերաբերվում այդ մարդկանց հետ: Մինչդեռ այս դեպքում, երբ կադրերը նայում ես, ոստիկաններն ամեն կերպ նպաստում են, որպեսզի զայրացած ամբոխը մտնի, ջարդուփշուր անի,  հայհոյանքներ տեղա, մեղավորներ կարգի: Ու վերջում էլ հայտնվում են մարդիկ, որոնք առանց ամոթի, շնորհակալություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին: Հրապարակված կադրերում մեկն ասում էր` «ինչ լավ է, որ մեզ թողել են Հայաստան գանք»: Այս արհավիրքից, հայրենազրկումից հետո փորձել արցախցիներին միմյանց դեմ հանել եւ ուշադրությունը շեղել այլ կողմ, միայն իշխանության օրակարգն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում