ԶՊՄԿ-ի պահնորդին սպանած ադրբեջանցի Ախունդովի դատավճռի դեմ բողոքի քննությունը դռնփակ ռեժիմով է անցել

Հասարակություն

ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյին Ախունդովը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այսօր բերվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է նրա պատիժը խստացնելու հարցը։ Սակայն պարզվում է՝ դատական իշխանությունը որոշել է ծածկադմփոց անել դատավարությունը ու նիստն անցկացնում է դռնփակ ռեժիմով։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ռեժիմով կայացել է Ախունդովի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը, որով տուժող կողմը պահանջում է մասնակի բեկանել դատական ակտը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։

Ընդ որում, ինչպես նշվեց, դատարանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել գործը, թեև տուժող կողմը վիճարկում է բացառապես դատավճռի եզրափակիչ մասը՝ պատժի մասով, իսկ հիմքերն, այսպես ասած, բոլորովին կապ չունեն փաստական տվյալների, ապացույցների հետ, ըստ այդմ, դրանք քննության առարկա չեն դարձվի վերաքննիչ ատյանում, ուստի, հարց է՝ ինչու է գործի քննությունը թաքցվում հանրությունից այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերի, անգամ՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու դատավարությունը թշնամի պետությունը «շոուի» է վերածել։

Տուժող Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին ատյանում ևս գործը դռնփակ է քննվել, սակայն դա պատճառաբանվել էր նրանով, որ քննարկման առարկա պետք է դարձվեին պետական գաղտնիքի տարրեր պարունակող որոշակի հանգամանքներ, օրինակ՝ սահմանը հատելու եղանակը և այլն, ինչը չի կարելի ասել այս դեպքում, քանի որ փաստական հանգամանքների բովանդակային հետազոտում չի իրականացվում։

«Գտնում ենք, որ դատական նիստը դռնփակ իրականացնելն իրավաչափ չէ, համապատասխան առարկությունները ներկայացրինք դատարանին, սակայն դատարանը որոշեց շարունակել նիստի քննությունը՝ դռնփակ ռեժիմով։ Կարծում եմ՝ սա չի նպաստում գործի հրապարակային քննությանը, որ նաև հասարակության կողմից ընկալելի լինի, թե ինչ է կատարվում, ինչու է պատժի այս կամ այն չափը որոշվում։ Տեսնում ենք նաև թշնամի պետությունում մեր հայրենակիցների «դատավարությունը», անգամ ձերբակալման տեսարաններն են շատ մեծ հնչեղություն տալիս, որի նպատակը, բնականաբար, հասկանալի է, դա որևէ պրակտիկ, իրավական նշանակություն չունի, դա մեր ազգի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու անթաքույց միջոց է։ Նույն՝ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական բեմադրված տեսարանին ենք ականատես լինում, չհիմնավորված շինծու գործով մարդուն ինչպես են ներկայացնում, ինչ պայմաններում են պահում հենց դատական նիստի ընթացքում, նրա էմոցիոնալ պահերն ինչպես են հատուկ շեշտադրում։ Մենք՝ որպես քաղաքակիրթ ազգ, որպես իրավական պետություն նմանատիպ ստոր նպատակներ, մղումներ չունենք։ Ընդամենը մեր համոզմունքն է, որ դատական նիստն անցնի դռնբաց, որ հասարակությունն  անձամբ ընկալի, թե ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են կայացվել»,- նշել է Ալավերդյանը՝ արձանագրելով նաև, որ Հուսեյին Ախունդովի իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպ իրականացվում է։

Ավելին՝ սկզբնաղբուր կայքում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին