Ծերուկ Բայդենի գլխին հերթական փորձանքը եկավ

Վերլուծություն

Ա­լիե­ւի կող­մից՝ Բր­յու­սե­լում Նի­կո­լի հետ հան­դի­պու­մից հրա­ժար­վե­լու հետ կապ­ված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=268289&l=am), կա նաեւ մեկ այլ էա­կան հար­ցադ­րում: Այ­սինքն, երբ Իս­րա­յե­լի շուրջ ներ­կա խա­ռը ի­րա­վի­ճակն է, ո­րի ըն­թաց­քում ԱՄՆ-ն­ ակն­հայ­տո­րեն չգի­տի, թե ինչ ա­նի, Ե­գիպ­տո­սում Մակ­րո­նի գլխին ձվեր են նե­տում, Շոլ­ցը սար­սա­փա­հար գետ­նին է պառ­կում իս­րա­յել­յան օ­դա­նա­վա­կա­յա­նում, մի խոս­քով, այս բո­լոր ա­նո­րո­շութ­յուն­նե­րի պա­րա­գա­յում Ա­րեւ­մուտ­քը կա­րո՞ղ է միա­ժա­մա­նակ շա­րու­նա­կել ա­ռաջ մղել Հա­րա­վա­յին Կով­կա­սից ռուս­նե­րին դուրս մղե­լու, այ­սինքն՝ Նի­կոլ կոչ­վող խա­ղա­քար­տը նախ­կին տեմ­պե­րով ա­ռաջ տա­նե­լու ծրա­գի­րը: Ա­ռա­վել եւս, որ Ա­լիե­ւը բա­ցա­հայ­տո­րեն հաս­կաց­նել է տա­լիս, որ նման ի­րա­վի­ճա­կում ա­վե­լի նա­խընտ­րե­լի է հա­մա­րում ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ սերտ կա­պե­րը, քան Ա­րեւ­մուտ­քը, ո­րը, ի դեպ, իր նկատ­մամբ ճնշու­մա­յին քիչ լծակ­ներ ու­նի:

Ն­կա­տենք, որ ռուս-ի­րա­նա­կան թե­ւի հետ հա­րա­բե­րութ­յու­նն­երը չփչաց­նե­լու հար­ցում միակ քայլն Ա­լիե­ւի՝ Բր­յու­սել չմեկ­նե­լը չէ: Խո­շոր հաշ­վով, նման ցու­ցադ­րա­կան քայլ է նաեւ «Po­li­ti­co»-ին տված հար­ցազ­րույ­ցում Հիք­մեթ Հա­ջիե­ւի հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» նա­խա­գիծն այ­լեւս գրա­վիչ չէ Բաք­վի հա­մար, իսկ Ադր­բե­ջա­նը չի պլա­նա­վո­րում գրա­վել Ս­յու­նի­քը: Ըստ Հա­ջիե­ւի, նա­խա­գի­ծը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ. «Դեռ սե­ղա­նին է, բայց հայ­կա­կան կող­մը պետք է ցույց տա, որ իս­կա­պես շա­հագրգռ­ված է դրա­նով»։

Այս հայ­տա­րա­րութ­յան ի­մաստն այն է, որ Ադր­բե­ջա­նը կա­րող է նաեւ նա­խընտ­րել Ի­րա­նով Նա­խի­ջե­ւան հաս­նե­լու տար­բե­րա­կը: Ի­հար­կե, դա Ա­լիե­ւի ե­րա­զանք­նե­րի տար­բե­րա­կը չէ, շատ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», ո­րը նաեւ «Թ­յուր­քա­կան մի­ջանց­քի» հե­ռան­կար է բա­ցում: Միայն թե այդ դեպ­քում պետք է բախ­ման մեջ մտնել Ի­րա­նի եւ ՌԴ-ի հետ: Եվ ա­հա Ա­լիեւն էլ Հա­ջիե­ւի մի­ջո­ցով այն մե­սիջն է փոր­ձում հղել, որ նման բա­խու­մը հա­մա­րում է ան­ցան­կա­լի, եւ դա, ի­հար­կե, իր լուրջ տրա­մա­բա­նութ­յունն ու­նի: Բա­քուն, ա­սենք նաեւ՝ Ան­կա­րան, լավ են հաս­կա­նում այն մեծ փո­փո­խութ­յուն­նե­րը, ո­րոնք աչ­քի ա­ռաջ տե­ղի են ու­նե­նում մեծ տա­րա­ծաշր­ջա­նում: Չ­նա­յած բա­զում հո­խոր­տանք­նե­րին, Իս­րա­յելն այդ­պես էլ չի հա­մար­ձակ­վում մտնել Գա­զա եւ քա­նի դեռ չի հա­մար­ձակ­վել, ա­վե­լին՝ բա­ցար­ձակ հաղ­թա­նակ չի ար­ձա­նագ­րել, Էր­դո­ղա­նի եւ Ա­լիե­ւի ներ­կա վե­րա­բեր­մունքն Ի­րան-­Ռու­սաս­տան ա­ռանց­քի հան­դեպ հա­զիվ թե փոխ­վի:

Ընդ­հա­կա­ռա­կը, այս պա­հին Թուր­քիան է ակ­տի­վո­րեն տե­ղա­վոր­վում հա­կաիս­րա­յել­յան ու­ղեծ­րում: Բա­նը հա­սել է նրան, որ Էր­դո­ղա­նը հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում է Իս­րա­յե­լի հետ հա­մա­տեղ է­ներ­գե­տիկ ծրագ­րե­րց, այդ թվում՝ Մի­ջերկ­րա­կա­նով գա­զա­մու­ղի կա­ռուց­ման մեծ նա­խագ­ծից հրա­ժար­վե­լու մա­սին, Ֆի­դա­նը դար­ձավ ՆԱՏՕ-ա­կան երկր­նե­րի արտ­գործ­նա­խա­րար­նե­րից միա­կը, ով հան­դի­պեց ՀԱՄԱՍ-ի ղե­կա­վար­նե­րի հետ՝ քննար­կե­լով. «Ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցու­մը Գա­զա­յում, իս­րա­յե­լա­կան ագ­րե­սիա­յին դի­մա­կա­յե­լու եւ պա­ղես­տին­ցի քա­ղա­քա­ցի­նե­րին օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լու մի­ջոց­նե­րը», եւ այլն:

­Բայ­դե­նը, ի­հար­կե, կա­րող էր Էր­դո­ղա­նի նման ա­րարք­նե­րը հա­մա­րել դա­վա­ճա­նութ­յու­ն: Միայն թե ԱՄՆ նա­խա­գահն այն վի­ճա­կում չէ, որ այս խա­ռը պա­հին գնա Ան­կա­րա­յի հետ «քյալ­լա տա­լու» ճա­նա­պար­հով: Հե­րիք չէր ուկ­րաի­նա­կան խնդի­րը, դրան գու­մար­ած՝ իս­րա­յել­յան այս պատ­մութ­յու­նը, դեռ մի բան էլ նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում է վի­ճա­կը դառ­նում կրի­տիկա­կան: Այս­պես, ԱՄՆ Կոնգ­րե­սի նա­խա­գահ ընտր­վեց Մայք Ջոն­սո­նը, ով Թ­րամ­փի մեր­ձա­վոր­նե­րից մե­կի հա­մա­րումն ու­նի, նաեւ դեմ է քվեար­կել Ուկ­րաի­նա­յին օգ­նութ­յա­նը։ Ու իր ա­ռա­ջին իսկ ե­լույ­թով նոր խոս­նա­կը կոչ է հնչեց­րել՝ հաս­տա­տել Իս­րա­յե­լին տրա­մադր­վող օգ­նութ­յու­նը եւ բառ ան­գամ չի ա­սել Ուկ­րաի­նա­յի մա­սին:

­Սա­կայն այս դեպ­քում Բայ­դե­նի հիմ­նա­կան գլխա­ցա­վան­քը նաեւ Ուկ­րաի­նան չէ: Այն պա­րա­գա­յում, երբ Թ­րամ­փը կա­րո­ղա­նում է իր կողմ­նա­կից­նե­րից մե­կին դարձ­նել Կոնգ­րե­սի խոս­նակ, դժվար չէ կռա­հել, թե ներ­քա­ղա­քա­կան ներ­կա ծանր պայ­քա­րում ինչ մեծ հար­ված է Բայ­դե­նի հա­մար: Գու­մա­րած, երբ դեռ կա պե­տա­կան բյու­ջե հաս­տա­տե­լու գերխն­դի­րը: Կարճ ա­սած, ա­մե­նա­տար­բեր դրվագ­նե­րով ա­մե­րիկ­յան ներ­քա­ղա­քա­կան կյան­քը միայն գեր­շի­կա­նա­լու հե­ռան­կար է խոս­տա­նում, ո­րը չի կա­րող էլ ա­վե­լի չբար­դաց­նել ա­ռանց այդ էլ ոչ քաղցր ար­տա­քին կյան­քը: Ու բնա­կան է, որ նման ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղան-Ա­լիեւ տան­դեմն ա­վե­լի նա­խընտ­րե­լի է հա­մա­րում ռուս-ի­րա­նա­կան ուղ­ղութ­յան հետ չթշնա­մա­նա­լու ու­ղին, բնա­կա­նա­բար, աչ­քի ա­ռաջ ո­ւ­նե­նա­լով նաեւ չի­նա­կան գոր­ծո­նը:

Նի­կո­լի մոտ դեռ հա­կա­ռակն է՝ Ռու­սաս­տա­նի հետ թշնա­մութ­յան խո­րա­ցում եւ Մակ­րո­նի կար­գի հո­վա­նա­վոր­նե­րով դե­պի Ա­րեւ­մուտք թռիչ­քի ձգտում: Տես­նենք, թե տա­կից դուրս կգա՞ն…

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում