Սելին Դիոնի քույրը մեկնաբանել է հազվադեպ հիվանդության պատճառով երգչուհու՝ անվասայլակով տեղաշարժվելու լուրը

Հասարակություն

Կանադացի երգչուհի Սելին Դիոնը տեղաշարժվելու համար հաշմանդամի սայլակ չի օգտագործում և ծրագրում է վերադառնալ բեմական գործունեությանը. այս մասին, Daily Mail-ի փոխանցմամբ, հայտնել է երգչուհու քույրը՝  Կլոդետ Դիոնը:
Նա հերքել է առցանց տեղեկություններն այն մասին, որ 55-ամյա երգչուհին չի կարողանում քայլել հազվադեպ հանդիպող նյարդաբանական հիվանդության պատճառով: Հիվանդությունը կոչվում է մկանային կոշտության համախտանիշ և մկանային սպազմ է առաջացնում։
«Ես գիտեմ, որ բարոյապես, հոգեպես նա ուժեղ է։ Նա ամենևին էլ ընկճված չէ… նա իսկապես վայելում է ապրելու բերկրանքը: Մենք կհաղթահարենք սա»,- ասել է Կլոդետ Դիոնը ֆրանսալեզու showbizz.net կայքին:
Ինչ վերաբերում է համացանցում շրջանառվող լուրերին, ապա Դիոնը նշել է. «Ինչո՞ւ են ասում, որ նա անվասայլակի վրա է: Ինչո՞ւ են ասում, որ նա քաղցկեղ ունի: Ինչո՞ւ են հորինում»։
Հիշեցնենք, որ երգչուհին հիվանդության մասին հայտնել էր 2022-ին:

Նշենք, որ Սելին Դիոնի մոտ ախտորոշված նյարդաբանական վիճակը ներկայում անբուժելի է։ Այն լրջորեն ազդում է շարժունակության վրա և կարող է հիվանդին վերածել «արձանի», ինչի հետևանքով նա դժվարությամբ կքայլի կամ կխոսի: Այս հիվանդությունը, որն ախտորոշվում է միլիոն մարդուց մեկի դեպքում, կարող է նաև հանգեցնել այնպիսի սպազմի, որը բավականաչափ ուժեղ է ոսկորը կոտրելու համար: Համախտանիշի պատճառները պարզ չեն։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին