Tuttosport-ի իտալացի լրագրող Մասիմո Ֆրանկին պատասխանել է Ա Սերիայի որոշ ակումբների կողմից «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի և Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերին.
«Իտալական կայքերն ամեն օր հրապարակում են տասնյակ տրանսֆերային նորություններ։ Դրանք ընթերցողների ուշադրությունը գրավելու համար են, և այնտեղ շատ քիչ ճշմարտություն կա:
Հիմա Ռուսաստանի առաջնությունը գրավիչ չէ թոփ լիգաների ակումբերի համար։ Իտալիայում ՌՊL-ի հանդիպումները հեռուստատեսությամբ չեն հեռարձակվում, փոխարենը ցուցադրվում է Սաուդյան Արաբիայի առաջնությունը։ Ռուսական թիմերը և ազգային հավաքականը հեռացված են միջազգային խաղերից, իսկ եվրոպական ակումբները ներկայումս շահագրգռված չեն ՌՊԼ-ից խաղացողներ գնելու հարցում:
Իտալական ակումբները նախընտրում են իրենց սկաուտներին ուղարկել Հարավային Ամերիկա, Աֆրիկա, քան Ռուսաստան»,- Ֆրանկիի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։

