«ԱԼԱՖՐԱՆԳԻ» ՆԻԿՈԼՆԵՐԻ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վերլուծություն

Օրերս Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր ստորագրեցին: Ֆրանսիան մտադիր է վաճառել երեք ռադար և պայմանագիր կնքել «Միստրալ» զենիթահրթիռային համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ։ Պայմանագիր են ստորագրել «Thales»-ի արտադրության երեք GM 200 ռադարի վաճառքի մասին, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր ֆրանսիական «Միստրալ» փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի ապագա մատակարարման վերաբերյալ։

Եվ միանգամից ծլեցին կադրեր, որոնք ձոնեցին երգեր ֆրանսիական զենքին, հռչակելով դա Հայաստանի օդային անվտանգության փրկություն: Մասնավորապես ձոներգուներից մեկը Իժոն է` տխրահռչակ Սամվել Բաբայանը: Բայց ոչ միայն նա: Ձոներ երգեց և «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Վլադիմիր Առաքելյանը. «Մենք գումար էինք փոխանցել, որպեսզի Ռուսաստանը մեզ զենք տա, սակայն չտվեց։ Մենք բոլորս լավ հիշում ենք, թե ինչպես մեր նախկին վայ իշխանությունների ձեռքով մեր ՀՕՊ համակարգն անցավ Ռուսաստանի ձեռքի տակ, և 44-օրյա պատերազմի ժամանակ մեր երկինքը բաց վիճակում էր, ՀՕՊ-ը չաշխատեց ընդհանրապես։ Ֆրանսիական ՀՕՊ համակարգը  250 կմ-ի վրա տեսնում է, գերժամանակակից զենքեր են։ Մեր երկրի ապահովության համար շատ կարևոր նշանակություն ունեն այդ համակարգերը։ 44-օրյա պատերազմի զոհերի մեծամասնությունը ՀՕՊ համակարգի չաշխատելու պատճառով է եղել, որովհետև այդ անօդաչու սարքերի հարվածներից մեր շատ տղաներ զոհվեցին անգամ մեկ փամփուշտ չկրակած։ Մեր Աբովյանի տղաներից զոհվեցին ուրալի մեջ՝ անօդաչուի հարվածից։ Հիմա եթե մեր օդը փակվում է, ցամաքայինով մենք դրանց հերը կանիծենք»: Իյա՜, իրո՞ք, էլի «նախկիններն» են մեղավոր, մեկ էլ ռուսները: Հիմա Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանն էր նիկոլական նախարար Դավիթ Տոնոյանի քունքին ատրճանակ դեմ տվել, որպեսզի գնի խոտանված «Օսա» համակարգեր: Նախկիննե՞րն» էին ստիպել Նիկոլին վերանայել սպառազինության ձեռքբերման պլանը և այդ թվում անօդաչու սարքեր խոցող «Պանցիր» և այլ համակարգերի փոխարեն ձեռք բերել օդանավ` առանց հրթիռների և դրանով սելֆիներ անել: Այնպես որ «ալաֆրանգի» նիկոլները թող ազգադավ խունտայի ոճիրները և պաշտպանության միտումնավոր քայքայումը չփորձեն վերագրել նախկիններին: Սերժ Սարգսյանի` ՌԴ–ից բերած անվճար 50 հազար տոննա սպառազինությունը նիկոլնե՞րը չէին, որ նվիրեցին թուրքին որպես ռազմավար...

«Թող Ռուսաստանը բարի լիներ՝ կեղտոտ խաղեր չխաղար, մենք էլ իրենցից երես չթեքեինք։ Իսկ հիմա կլինի Ֆրանսիան, թե որևէ այլ երկիր, որը մեզ ռազմական աջակցություն կցուցաբերի, դա միայն ողջունելի է»,- ասաց Վլադիմիր Առաքելյանը։ Այդ ի՜նչ կեղտոտ խաղեր, ի՜նչ զենք չտվեց գումարը փոխանցելուց հետո... Բա էլ ի՞նչ պիտի աներ, եթե ձեր Նիկոլը չմո է: Երկրորդ և երրորդ նախագահների օրոք ինչո՞ւ չէին փորձում, մտքներով էլ չէր անցնում խաղեր խաղալը:

Սակայն ֆրանսիացիների ձոնին հաջորդեց և դավաճան Նիկոլի ձոնը: «Քանի որ կա իշխանություն, և իշխանությունը կարողանում է  վերահսկել նրանց, մենք դեռ սպասում ենք, բայց Աստված մի արասցե, եթե դրանք հանկարծ փորձեն դիմել այլ քայլերի, փորձեն իմ երկիրը խառնել, այնպիսի արժանի պատասխան կստանան, որ այս անգամ մենք ոտքի կելնենք։ Իրենց ուզածն ի՞նչ է, որ Հայաստանը սարքեն գուբերնիա, իրենք էլ գուբերնատոր լինեն, որ ինչ ուզեն՝ անեն։  20 տարի տանջվեցինք, ես ինքս 20 տարի տանջվել եմ, ինձ դատել են նրա համար, որ ես չէի ցանկանում, որ իմ երկիրը վերածեն գուբերնիայի։ Իսկ հիմա, փառք Աստծու, ունենք լեգիտիմ, ընտրված իշխանություն, մենք ուզում ենք սուվերեն պետություն մնալ»,- հայտարարեց Վլադիմիր Առաքելյանը։ 

Սա արդեն քաղաքացիական պատերազմի ակնարկներ են: Համ էլ հիշեվնենք, ինչ գործով էր դատվում, սակայն Նիկոլի օրոք ջրից չոր դուրս եկավ Վ. Առաքելյանը: Նորք–Մարաշի զինված խմբի գործով, որը պետության ղեկավարներին սպանելու նախապատրաստություն էր պարունակում: Հիմա ջրից չոր դուրս գալը արդյո՞ք նիկոլական դառնալու նախապայմանոց չէր... Ինչվերաբերում է գուբերնիային կամ վիլայեթին, ապա դրա հասցեատերը ամենևին էլ ընդդիմությունը չէ, այլ Առաքելյանի կուռք Նիկոլը: Կապիտուլյանտը երկիրը սրընթաց տանում է դեպի վիլայեթ, սակայն եթե մյուս կողմը ընդմիշտ իշխանավարելու ավելի լավ երաշխիքներ տա` Նիկոլը վազելով կդառնա մոլեռանդ գուբեռնիստ: Ի դեպ, ԱԺԲ–ն հենց այսօր է նրան գուբեռնիստ անվանում...

Դե իսկ միֆերը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների առասպելական թալանի մասին նույնիսկ մեկնաբանելն է ավելորդ, այդ միֆերին հավատալու համար պետք է առնվազն դեբիլ լինել: Հա, համ էլ ինպե՞ս եղավ. որ գռզոներն ու արսենյանգուգոները ծլեցին հենց Առաքելյանի ասած «չթալանող» ԼՏՊ–ի օրոք, բա հումանիտար օգնությո՞ւնն ովքեր էին լափում ու հետո օլիգարխ դառնում... Թե՞ «ալաֆրանգի» նիկոլներին ձեռնտու չէ այդ թեման: Ինչպես նաև` թե հատկապես ո՞ր նախագահի օրոք էր քարոզվում թրքասիրությունը և երկիրը լցվում թուրքական ագենտուրայով...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» հոկտեմբերի 27-ի տպագիր համարում




https://iravunk.com/sim/?p=268236&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը