ԼՂ-ի կապույտ անձնագրերը քաղաքացիությունը փաստող փաստաթղթեր չեն. ՆԳ փոխնախարար
ՀասարակությունԿապույտ անձնագրերը Ղարաբաղի մեր հայրենակիցներին տրվել են որպես ճամփորդական փաստաթղթեր, բայց դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա արձանագրվել է նաև եվրոպական դատարանների վճիռներում:
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

