Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն տելեգրամյան ալիքով է շփումը պահում հետեւորդերի հետ: Ինստագրամյան իր էջով տարածել է տելեգրամյան ալիքի հղումը, ոմանց էլ հրավիրել է իր ալիք անձնական հղումով:
Ահա այսպես է մեզ ողջունում Սիմոնյանի տելեգրամյան ալիքը: Ինչ խոսք, գայթակղիչ է՝ լսել ԱԺ նախագահի մտքերը, հուշերը եւ առավել եւս գաղտնիքները: Սակայն, որ այդ մտքերից, հուշերից կամ գաղտնիքներից մեկին կծանոթանանք հենց մուտք գործելիս՝ անսպասելի էր:
Պարոն Սիմոնյանն ալիքը բացելիս կարծես տարակարծության մեջ է եղել, ի սկբանե ալիքն անվանելով «Alen online», հետո հավանաբար կարծել է, թե instagram է մուտք գործել, փոխել է «Alen_Simonyan» եւ ի վերջո գալով կարեւոր եզրահանգման՝ վճռել է ալիքն անվանել «Alen Simonyan»:
Այն, որ ԱԺ նախագահի գովազդն ու առաջին տպավորությունները համընկել են՝ գովելի է, սպասենք հերթական մտքերի, հուշերի ու գաղտնիքների փոխանակմանը:


