Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում աճել է 9.7 տոկոսով
Տնտեսություն
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 9.7 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 9 ամսում ավելացել է 1.7 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17 տոկոսով:
Առևտրի շրջանառությունում հունվար-սեպտեմբերին 2022-ի հունվար-սեպտեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 23.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 13.4 տոկոսով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
https://iravunk.com/sim/?p=268130&l=am/