Ընդդիմության անատամությունը, բնականաբար, նպաստում է իշխանության պահպանմանը. Քաղաքագետ
Հանդիպում
Ինչպե՞ս է գնահատում այսօրվա ընդդիմության գործունեությունը, հաշվի առնելով, որհանրությունը այդպես էլ մինչ օրս որեւէ գործուն քայլչի տեսել, ավելին, տպավորություն է, որ ընդդիմությունը իր անգործությամբ նպաստում է իշխանության երկրորդ շունչ տալուն հարցի պատասխանը եւ ոչ միայն փորձել ենք ստանալ ամերիկաբնակքաղաքագետ Աղասի Ենոքյանից, ով նախ նկատեց.
-Արդյո՞ք անվերադարձ շրջված հայկականԱրցախի էջը։
- Որոշ քաղաքական ակտորներ՝, մանավանդ Արեւմուտքում, փորձում են դիմադրել այդ հարցը վերջնականորեն թաղելուն։ Սակայն կան երկու գլխավոր գործոններ, որոնք լավատեսության տեղ չեն թողնում։ Առաջինն այն պարզ ու ողբերգական փաստն է, որ Արցախում այլեւս հայկական բնակչություն չկա, ինչը նշանակում է, որ բացակայում է այն հիմնական գործոնը ում համար պետք է պայքարել, չեն աշխատում մարդու իրավունքների, ինքնորոշման իրավունքի եւ նման այլ գործիքակազմեր։ Երկրորդ էական բացասական գործոնն այն է, որ այդ հարցի ենթադրյալ հիմնական պահանջատերը՝ Հայաստանի իշխանությունները պարզապես փախչում է այս հարցը բարձրաձայնելուց, իսկ եթե չկա խնդրի լուծում պահանջող, բնական է, որ լուծում էլ չի լինի։
Հ. Գ. Ամբողջական զրույցը կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում ։
https://iravunk.com/sim/?p=268126&l=am/