Գրքի շնորհանդեսը` Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Մշակութային

Արմինե ԱՊՐԵՍՅԱՆ, «Վերասլացք» , 204 էջ, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2023թ.

Արմինե Ապրեսյանն ապրում և աշխատում է իր գողտրիկ Շուշին այնպես հիշեցնող Դիլիջան կանաչ քաղաքում: Այստեղ է փոխադրվել 44-օրյա պատերազմից հետո, ի թիվս հայրական տան ու հայրենիքի, Արցախ աշխարհում թողնելով իր գրքերը և բանաստեղծական երեք ժողովածու:

 «Վերասլացքն» առաջինն է մայր հայրենիքում` նաև շապիկի ինքնատիպ ու խոսուն ձևավորմամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` ներկայությամբ հեղինակի մտերիմների, գրչընկերների,պարզապես նրա պոեզիան և արձակը սիրող մարդկանցով:

Շնորհանդեսը վարում էր արձակագիր Տիգրան Նիկողոսյանը: Ելույթ ունեցավ և իր օրհնությունը բերեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միաբան, Խոր Վիրապի վանահայր Իսահակ վարդապետ Պողոսյանը: Գրքի մասին հանգամանալից խոսք ասացին ԳԱԹ տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, գրքի խմբագիր Վահագն Սարգսյանը, բանաստեղծներ Ներսես Աթաբեկյանը, Խաչիկ Մանուկյանը, Արիս Արսենին, Արցախի պետհամալսարանում հեղինակին դասավանդած Նոնա Դավթյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կից հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Շողեր Փահլևանյանի շնորհավորանքի խոսքն ընթերցեց Մարիամ Միրզոյանը, գրքից հատվածներ ներկայացրեց երիտասարդ արձակագիր Արթուր Սարգսյանը, իսկ նկարիչ, բառացիորեն օրերս «Թեքեյան» մշակութային միության մրցանակի արժանացած Մելքոն Հովհաննիսյանը նվիրեց իր կտավներից մեկը, նուրբ զարդերի վարպետ Արմինե Ստամբոլցյանն էլ` իր պատրաստած մի եզակի աշխատանք:

Շնորհակալական գեղեցիկ և ինքնատիպ խոսք ասաց հեղինակը` Արմինե Ապրեսյանը:

1

2

3

4

5

6

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում