ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Մեծն ֆան­տաստ ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻՆ մի զար­մա­նա­լի ման­րա­պա­տում ու­նի. «Հին ժա­մա­նակ­նե­րում ապ­րում էր մի հի­մար Փ­յու­նիկ թռչուն: Մի քա­նի հար­յուր տա­րին մեկ նա ինքն ի­րեն այ­րում էր խա­րույ­կի վրա: Նա պետք է որ լի­նի մար­դու մեր­ձա­վոր ազ­գա­կա­նը։ Բայց, այր­վե­լով, նա ա­մեն ան­գամ վե­րածն­վում էր մո­խիր­նե­րից։ Մենք՝ մար­դիկս, նման ենք այս թռչու­նին։ Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, մենք ա­ռա­վե­լութ­յուն ու­նենք նրա նկատ­մամբ. մենք գի­տենք, թե ինչ հի­մա­րութ­յուն ենք ա­րել։ Մենք գի­տենք այն բո­լոր հի­մա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ա­րել ենք ա­վե­լի քան հա­զար տա­րի կամ ա­վե­լի: Եվ քա­նի որ մենք գի­տենք այն, և­ այս ա­մե­նը գրված է, և մենք կա­րող ենք հետ նա­յել և տես­նել մեր ան­ցած ճա­նա­պար­հը, ա­պա հույս կա, որ մի օր մենք կդա­դա­րենք դի­զել այս հի­մար թաղ­ման խա­րույկ­նե­րը և նետ­վել կրա­կի մեջ: Յու­րա­քանչ­յուր նոր սե­րունդ մեզ թող­նում է մարդ­կանց, ով­քեր հի­շում են մարդ­կութ­յան սխալ­նե­րը»: Սա ճիշտ ու ճիշտ վե­րա­բե­րում է նախ­ևա­ռաջ հա­յե­րիս` կու­տա­կած լի­նե­լով հա­զա­րամ­յակ­նե­րի փորձ, ո­րի առն­վազն 1600–ամ­յա հատ­վա­ծը գրված է այն այ­բու­բե­նով, որ գոր­ծա­ծում ենք հի­մա, և գ­րե­թե նույն ուղ­ղագ­րութ­յամբ, մեր իսկ պատ­մութ­յու­նից բան չենք սո­վո­րում` ա­մեն ան­գամ կրկնե­լով նույն սխալ­նե­րը: Ու մի բան էլ գլուխ ենք գո­վում, որ Փ­յու­նի­կի պես ա­մեն ան­գամ մո­խիր­նե­րից հառ­նում ենք: Լավ, գրո­ղը տա­նի, ինչ­քա՞ն կա­րե­լի է չա­րա­շա­հել սե­փա­կան ան­մա­հութ­յու­նը, ա­մեն ան­գամ կրճա­տե­լով սե­փա­կան կեն­սա­տա­րած­քը...

«­Հա­յաս­տա­նի Զին­ված ու­ժե­րը բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան շո­կա­յին ի­րա­վի­ճա­կից հա­նե­լու և մար­տու­նա­կութ­յան նոր մա­կար­դա­կի վրա դուրս բե­րե­լու հա­մար պետք է առն­վազն 5 տա­րի, իսկ ԱԺ ընտ­րութ­յուն­ներ Հա­յաս­տա­նում կլի­նեն միայն 2,5 տա­րի հե­տո: Արդ­յո՞ք կա­ռա­վա­րութ­յու­նում առ­կա է ռիս­կե­րի գնա­հա­տում ա­ռա­ջի­կա 5 կամ 10 տար­վա հա­մար, թե «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագ­րու­մից կամ ա­ռա­վել ևս չս­տո­րագ­րե­լուց հե­տո ինչ­պի­սին է լի­նե­լու մեր ար­տա­քին և պաշտ­պա­նա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Գ­րե­թե հա­մոզ­ված եմ, որ այդ­պի­սի միջ­գե­րա­տես­չա­կան վեր­լու­ծութ­յուն կամ գնա­հա­տա­կան ի­րա­վի­ճա­կին տրված չէ»,–­ ի՞նչ եք կար­ծում, ո՞վ է այդ խե­լոք–­խե­լոք դա­տո­ղութ­յուն­նե­րի հե­ղի­նա­կը: Ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, դա պաշտ­պա­նութ­յան նախ­կին նա­խա­րար, այժմ կա­լա­նա­վոր­ված ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆՆ է: Սա այն դեպ­քե­րից, որ ժո­ղովր­դի խոս­քով ա­սած, «ե­րե­սը պա­դոշ ա», զի բա­րե­փո­խում­նե­րից խո­սում է այն նա­խա­րա­րը, ով հայ­տա­րա­րել էր «նոր պա­տե­րազմ, նոր տա­րածք­ներ», ին­չից հե­տո Ար­ցա­խի 75 տո­կո­սը թուր­քի բա­ժին դա­ռավ: Իսկ թե ինչն է նրա փո­րա­ցա­վը, հա­նուն ին­չի է բան­տում հար­ցազ­րույց տվել` ԱԺ ար­տա­հերթ ընտ­րութ­յուն­նե­րի թե­ման... Եր­ևի կա­պի­տուլ­յանտ Նի­կո­լը ու­զում է կրկնել 2021–ի կեղ­տոտ սցե­նա­րը:

Իսկ փոր­ձա­գետ Շի­րազ Խա­չատր­յանն ա­հա­զան­գում է, որ զար­մա­նա­լիո­րեն ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ կա­րո­ղա­նում է կրկնել 2018–ի սցե­նա­րը. «Իշ­խա­նութ­յուն­նե­րի կի­րա­ռած հռե­տո­րա­բա­նութ­յու­նը ու քա­րոզ­չա­կան տրյուկ­նե­րը չեն փոխ­վել. ժո­ղովր­դից թա­լան­ված հարս­տութ­յան ետ­վե­րա­դար­ձի կո­չեր, ա­սե­կո­սե­նե­րին, 50/50–ի մա­կար­դա­կի խո­սակ­ցութ­յուն­նե­րին պաշ­տո­նա­կան ե­րանգ հա­ղոր­դող մա­նի­պու­լա­ցիա­ներ, ազ­գա­յին հարս­տութ­յան «կո­պեկ առ կո­պեկ» վե­րա­դար­ձի, սո­ցիա­լա­կան ար­դա­րութ­յան վե­րա­կանգն­ման, հան­րա­յին հա­մե­րաշ­խութ­յան վե­րա­բեր­յալ կո­չեր և հա­զար ու մի բլա–բ­լա­ներ։ Ու էս ա­մեն ին­չի մեջ ցավն էն է, որ մարդ­կանց մի հսկա­յա­կան զանգ­ված տար­բեր պատ­ճառ­նե­րով դեռևս հա­վա­տում է էս ան­բան ստա­խոս­նե­րին, ով­քեր, հայ­րե­նիք ծա­խե­լով, ու­րիշ­նե­րի հարս­տութ­յուն­նե­րից խո­սե­լով, ա­մեն օր ի­րենց գրպան­ներն են լցո­նում, ա­մեն օր հենց ի­րենք հարս­տա­նում»: Դե ինչ, կրկնենք հին ճշմար­տութ­յու­նը. ե­թե քեզ խա­բել են` ա­մոթ խա­բո­ղին, ե­թե կրկին են խա­բել` ա­մոթ քեզ... Եր­րորդ ան­գամ խաբ­վողն էլ թող գե­տի­նը մտնի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում