3+2. Հայաստանը՝ որպես «Նատաշա». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

Հրապարակախոսություն

Դեռևս ամիսներ առաջ եվրոպական ԶԼՄ-ներից մեկին տված իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել էր մի թեզ, ըստ որի Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն պետք է դառնա «ռեգիոնալիզմը»: Այս հնարքով նա փորձեց, մի կողմից, սվաղել խոշոր գեոպոլիտիկ խաղացողների ոտքի տակ ընկնելու փաստը, մյուս կողմից՝ լեգիտիմ փաթեթավորում ստեղծել Անկարայի հետ անթաքույց սիրախաղի համար:

 Փաշինյանի պատկերացումների մեջ ակնհայտ է, որ Ռուսաստանը չի դիտարկվում Հարավային Կովկասի մաս, ինչն, անշուշտ, ոչ միայն չիմացության արդյունք է, այլև խոշոր գեոպոլիտիկ բացթողում:

 Անկախ Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ճակատագրից և Գյումրիի ռազմաբազայի հեռանկարից, Ռուսաստանն այս տարածաշրջանի մի մասն է, և այստեղից դուրս գալ չի կարող, անգամ եթե դուրս գա Հայաստանից: Ռուսաստանը սահմանակից է մնում Վրաստանին և Ադրբեջանին, Սև ծովի և Կասպից ծովի «տերերից» մեկն է, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի քաղաքական, միջազգային պատրոնը:

 Ուստի, տարածաշրջանի անվան տակ Անկարայի և Բաքվի հետ մերձեցումը քողարկել չի ստացվի, քանզի միանգամից հորիզոնում երևում են Մոսկվան և Թեհրանը, որոնց հետ Փաշինյանը՝ արևմտյան վեկտորի ազդեցության ներքո, ջերմացնող կապեր, մեղմ ասած, չի զարգացնում:

 Այս համատեքստում ակնբախ էր Թեհրանում կայացած 3+2 ձևաչափով հանդիպմանը նիկոլական ԱԳ նախարարի դիսկոմֆորտը:

 Փաստորեն, Արարատ Միրզոյանը արարողակարգային շփում ունեցավ ընդունող երկրի՝ Իրանի հետ, հանդիպեց Թուրքիայի նախարարին, ոչ ֆորմալ շփում ունեցավ Ադրբեջանի գործընկերոջ հետ, և, ըստ բաց աղբյուրների, որևէ աշխատանքային կոնտակտ չհաստատեց ռուսաստանյան իր վիզավիի հետ: Հաշվի առնելով Ռուսաստանի հետ ձնագնդիի պես աճող խնդիրների ծավալը, նման հանդիպման բացակայությունը ոչ թե տարօրինակ է, այլ օրինաչափ:

 Փաշինյան-Պուտին հարթակում պահպանվող դիվանագիտական պոլիտեսից այն կողմ այլևս անթաքույց են բոլոր մակարդակներում տարիների ընթացքում ձևավորված կապերի սառեցումը, եթե ոչ խզումը:

 Հայաստանի նման դիրքավորումը կտրուկ լայնացնում է Ադրբեջանի դիվանագիտական դաշտը: Ալիևը, մի կողմից, «լավամարդ» է լինում Մոսկվայի մոտ՝ էլ ավելի ամրապնդելով իր դիրքերը, մյուս կողմից՝ խաղի պայմաններ է թելադրելու Արևմուտքին՝ վերջինից ստանալով փաստացի երաշխիքներ, որ իր հանդեպ սանկցիաներ չեն կիրառվելու՝ անգամ Արցախի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուց հետո:

 Ուստի նա կարող է թե՛ կրկին բոյկոտել ԵՄ հարթակը և չգնալ Բրյուսել, թե՛ գնալու դիմաց նոր զիջումներ կորզել Հայաստանից, և/կամ Եվրամիությունից:

 Նիկոլի քաղաքականության շնորհիվ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ալիևի աստեղային ժամը միջազգային ասպարեզում ոչ միայն չի ավարտվում, այլև նոր թափ է ստանում:

 Փաշինյանը նմանվել է ամբողջ գիշերը խաղատանը միևնույն թվի վրա անընդմեջ և ապարդյուն դրույք կատարող խաղամոլի, որի հիվանդագին մոլուցքը միայն կորուստներ է բերում:

 Իրականությունն այնպիսին է, որ Թեհրանի հանդիպումից բացակայող Վրաստանը շատ ավելի սուբյեկտային էր և ներկա, քան ֆիզիկապես մասնակցած, բայց վաղուց իր կշիռը զրոյացրած նիկոլական Հայաստանը:

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

24.10.2023թ.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում