Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր կան․ Բայրամով
ՄիջազգայինԻրական շանսեր կան ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ՌԴ ԱԳ նախարարի՝ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ հայտնի դարձավ՝ Բաքովւմ հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը և վերջին զարգացումները, ինչպես նաև Թեհրանում տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքները։

