Հայաստանի հավաքական հրավիրվելը Սևիկյանի վրա լավ անդրադարձավ. Գուսեյնով
ՍպորտՀոկտեմբերի 12-ին` Լատվիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում (0:2) Հայաստանի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշած Էդգար Սևիկյանը լավ լիցքերով ու թարմ ուժերով է վերադարձել ակումբ, այդպիսի կարծիք է հայտնել Պարի Նիժնի Նովգորոդի գլխավոր տնօրեն Դավիդ Մելիք-Գուսեյնովը.
«Մենք նրան լավ ընդունեցինք։ Նա վերադարձավ թարմացած ու հասունացած։ Հավաքական մեկնելը լավ ազդեց նրա վրա»,- ասել է Մելիք-Հուսեյնովը SE-ի հետ զրույցում։

